«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սպայական ու ենթասպայական կազմերի զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության՝
ա) 1992 թվականի մարտի 30-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 185 որոշումը.
բ) 1992 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայության մասին կանոնադրության և պայմանագրի ձևի հաստատման մասին» N 613 որոշումը.
գ) 1994 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության գործողությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սպայական կազմի վրա տարածելու և այդ կանոնադրության մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 267 որոշումը.
դ) 1995 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ենթասպաների զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 123 որոշումը.
ե) 1995 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կողմից զինվորական ծառայություն անցնելու մասին կանոնադրության գործողությունը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության սպայական կազմի վրա տարածելու մասին» N 195 որոշումը.
զ) 1997 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի դեկտեմբերի 2-ի N 613 որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության համակարգի պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների վրա տարածելու մասին» N 517 որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. մայիսի 13 Երևան |