ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2023 թվականի N 303-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Համաձայնագրի հոդվածների» 2-րդ հոդվածի մաս 2-ի «դ» կետի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կառավարիչների խորհրդի 2020 թվականի ապրիլի 16-ի «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» թիվ 272 և «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» թիվ 271 որոշումների պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2018 թվականի ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության լրացուցիչ բաժանորդագրության փաստաթուղթը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 303-Ա որոշման |
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ՝ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ
Ամսաթիվ
Միջազգային ֆինանսական կորպորացիայի
փոխնախագահ և կորպորատիվ քարտուղար
1818 H փողոց, NW
Վաշինգտոն, DC 20433
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՄՖԿ 2018 Ընդհանուր և ընտրողական կապիտալի ավելացում
Հարգելի տիկին,
Սույնով Հայաստանի Հանրապետությունը տեղեկացնում է Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ) հետևյալի մասին.
1. Հայաստանի Հանրապետությունը սույնով բաժանորդագրվում է ՄՖԿ 4,232 (1,625 ընտրողական կապիտալի ավելացում և 2,607 ընդհանուր կապիտալի ավելացում) բաժնեմասերին Կառավարիչների խորհրդի՝ «2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին» թիվ 271 և «2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին» թիվ 272 որոշումների պայմաններով:
2. Վճարումը կատարվելու է ԱՄՆ դոլարով:
3. Հայաստանի Հանրապետությունը նման բաժնեմասերի համար վճարումը կատարելու է 2018 թվականի ընդհանուր կապիտալի ավելացման մասին և 2018 թվականի ընտրողական կապիտալի ավելացման մասին որոշումների պայմաններով և դրույթներով՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի՝
1) 1,625 ընտրողական կապիտալի ավելացման բաժնեմասերի առնչությամբ վճարումը կատարվելու է կանխիկ մինչև 2023 թվականի ապրիլի 15-ը.
2) 1,300 ընդհանուր կապիտալի ավելացման բաժնեմասերի առնչությամբ վճարումը կատարվելու է կանխիկ 2024 թվականի ապրիլի 15-ին.
3) 1,307 ընդհանուր կապիտալի ավելացման բաժնեմասերի առնչությամբ վճարումը կատարվելու է կանխիկ մինչև 2025 թվականի ապրիլի 15-ը:
4. Հայաստանի Հանրապետության անունից երաշխավորում եմ, որ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր միջոցները նշված բաժանորդագրությունը թույլատրելու համար, և ես պարտավորվում եմ ՄՖԿ-ին տրամադրել վերոնշյալ հարցերի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որը ՄՖԿ-ն կարող է պահանջել:
Հարգանքով՝
Հայաստանի Հանրապետության անունից
___________________________
Ստորագրություն
(ստորագրողի անունը և պաշտոնը)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|