ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
26 հոկտեմբերի 2022 թ. |
Հ. 3752-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.37 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի h.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 20.09.2022թ. (հ.2 արձանագրություն), մանկավարժական խորհրդի 23.09.2022թ. (հ.2 արձանագրություն) որոշումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 24.10.2022թ. հ.Դ-79693-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի h.37 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Մերի Սամվելի Հարությունյանի, Սուրեն Կոլյայի Հարությունյանի, Կարինե Գևորգի Մուրադյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունվարի 31-ի հ.176-Ա, 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1419-Ա, ապրիլի 20-ի հ.1484-Ա, հ.1486-Ա և մայիսի 8-ի հ.1599-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2607-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի 3-րդ սյունակում՝ «Մուրադյան Կարինե Գևորգի» բառերը փոխարինել «Ղազարյան Մերի Գարեգինի» բառերով, 4-րդ սյունակում «Հարությունյան Մերի Սամվելի» բառերը փոխարինել «Կամավոսյան Օֆելյա Արմենի» բառերով, «Հարությունյան Սուրեն Կոլյայի» բառերը՝ «Մեխթանյան Գայանե Ալբերտի» բառերով:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|