ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2013 թվականի N 674-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՐԻՆԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԵԿ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի N 599-Ա որոշումը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ (ծածկագիր` 02-1.2-11) Արինա Կարապետի Աղաջանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2014 թվականի օգոստոսի 23-ը (նրա 66 տարին լրանալը):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 31 Երևան |