ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2025 թվականի N 591-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանը ««Նորմատիվ» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը,» բառերով․
2) որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) 9-րդ կետի 4-րդ ենթակետը «համակարգ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ խաղողի այգիների» բառերով․
3) հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը «հասանելիությունը» բառից հետո լրացնել «՝ համաձայնեցված տվյալ տարածքը սպասարկող ջրամատակարար կազմակերպության (ընկերության) հետ,» բառերով․
4) հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետում հանել «, ընդ որում՝ ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ միայն N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող և խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանց ներդրող տնտեսավարողները» բառերը․
5) հավելվածի 15-րդ կետը «առանց կապալառու կազմակերպության։» բառերից հետո լրացնել «Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրն իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագիր կնքելով մի քանի կապալառուների հետ (տարբեր աշխատանքների համար՝ հողային, ոռոգման արդիական կամ կարկտապաշտպան համակարգերի ներդրման, ջրավազանի կառուցման աշխատանքներ, անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերման), իսկ անհրաժեշտ միջոցների (ապրանքների) ձեռքբերումը կարող է իրականացվել նաև շահառուի կողմից՝ պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։» նախադասությամբ․
6) հավելվածի 15-րդ կետում հանել «(կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի՝ համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող)» բառերը, իսկ «ենթակա չէ։» բառերից հետո լրացնել «Կապալառուն և ենթակապալառուն պետք է լինեն իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ունենան տվյալ բնագավառի (այգեհիմնման դեպքում՝ ագրոնոմիական, հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), իսկ կարկտապաշտպան ցանց ներդնելու դեպքում՝ նաև շինարարության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման դեպքում՝ հիդրոտեխնիկական (հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն), առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ շինարարության) համապատասխան աշխատանքն իրենց կողմից իրականացնելու համար առնվազն մեկ որակավորված աշխատող։» նախադասությամբ․
7) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետի «է», 4-րդ ենթակետի «ժա» և «ժբ», ինչպես նաև 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժ» պարբերությունները «շահագործման» բառից հետո լրացնել «(համակարգը կապալառուի կողմից ձեռք բերված լինելու դեպքում)» բառերով․
8) հավելվածի 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» պարբերությամբ՝
«ը․ այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը․»․
9) հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժգ» պարբերությամբ՝
«ժգ․ այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը․»․
10) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «ծրագրի» բառը փոխարինել «վարկային պայմանագրի» բառերով․
11) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» պարբերությամբ՝
«ժդ․ այն դեպքում, երբ շահառուի կողմից տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները (10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքերում)՝ «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը․»․
12) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերության «կարկտապաշտպան ցանցի ներդրման դեպքում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի» բառերը փոխարինել «կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում՝ N 18 աղյուսակում ընդգրկված բնակավայրերում՝ փաստացի կատարված ծախսերի առնվազն 25%-ի, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում՝ առնվազն 50 %-ի» բառերով․
13) հավելվածի 24-րդ կետի 7-րդ ենթակետի «թ» պարբերությունը «կապալառուի» բառից հետո լրացնել «(ենթակապալառուի)» բառով․
14) հավելվածի 24-րդ կետի 9-րդ ենթակետում հանել «կապալառուի կողմից» բառերը․
15) հավելվածի 24-րդ կետի 11-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11․1-ին ենթակետով՝
«11․1) առանց կապալառուի կատարված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման․»․
16) հավելվածի 24-րդ կետի 15․1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«15․1) ծրագրի շրջանակում 0․5-3 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում N 18 աղյուսակում ընդգրկված, կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուին կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 75 %-ը, իսկ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված չեն N 18 աղյուսակում՝ 50 %-ը՝ նախարարության և կապալառուի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափի համապատասխանաբար 75 կամ 50 %-ը: Եթե կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար կապալառուի կողմից կատարված փաստացի ծախսերը 1 հա-ի հաշվով գերազանցում են ծրագրի 18-րդ կետում նշված ծախսի առավելագույն սահմանաչափը, ապա կապալառուին սահմանաչափը գերազանցող գումարի վճարման պարտավորությունը կրում է շահառուն.»։
2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ ենթակետերի դրույթները տարածվում են 2024 թվականի նոյեմբերի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություն կատարելու պայմաններում)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
15.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
