Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-21.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 217-Ա

 

«ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԷՄ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 225,962,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անտառապատում Լոռու մարզում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 217-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնել նոր անտառներ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մասնակցելով «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ հաստատված ազգային նպատակի իրականացմանը, որով մասնավորապես նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թ.: Նոր հիմնվող անտառը հնարավորություն է տալու կանխել տեղանքում սողանքները, պահպանել խմելու ջրի պաշարները և կլանել ածխաթթու գազի հավելյալ ծավալներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք իրականացնել մոտ 230 հա տարածքի անտառապատում Լոռու մարզում Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի համայնքային հողերում, ինչպես նաև ընդլայնել տնկիների աճեցման ծավալները 2024 թվականի անտառապատման ծրագրի համար։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (ՀՀ, 0037, քաղ. Երևան, Բաբայան փողոց 23/4)

Հայկական բժշկական ասոցիացիա (ԱՄՆ, Նյու Յորք 10920-2622, քաղաք Քոնգըրս, Ուոթըրս Էդջ փողոց 160 / Armenian Medical Fund, 160 Waters Edge, Congers, New York 10920-2622)

Մայ Ֆորեսթ Հիմնադրամ (ԱՄՆ, Քալիֆոռնիա 94103, քաղաք Սան Ֆրանցիսկո, Բրաննան փողոց 888, գրասենյակ 160 / MY FOREST FOUNDATION INC 888 BRANNAN STREET SUITE 160 SAN FRANCISCO, CA 94103)

Ուան Թրի Փլանթիդ (ԱՄՆ, Վերմոնթ 05482, քաղաք Շելբըրն, Փայն Հեյվըն Շորս փողոց 1000D / One Tree Planted, 145 Pine Haven Shores Rd #1000D, Shelburne, Vermont, 05482, US)

4.

Ծրագիրը կատարողը

«ՄայՖորեսթ․էյէմ» հասարակական կազմակերպություն, ՀՎՀՀ՝ 02699418 Իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Հյուսիսային պողոտա 8, բն. 16

Գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0038,

Աբելյան 6/4

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, բնապահպանության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

225,962,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Ստեփանավան համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Գուգարքի տնկարանի տարածքում անտառային տնկիների ջերմոցի կառուցման և ցանքսի աշխատանքների իրականացում՝ 36,752,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը:

2. Մոտ մեկ միլիոն տնկիների աճեցման և խնամքի աշխատանքների իրականացում Գուգարքի և Դեբետի տնկարաններում և Վանաձորի ջերմոցում՝ 53,090,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը:

3. Հակակարկտային ցանցի ձեռքբերում և տեղադրում Գուգարքի տնկարանում՝ 8,275,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը:

4. Խնամքի ու աճեցման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում և աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացում՝ 1,630,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը:

5. Լոռու մարզի Ուրասար բնակավայրի համայնքային հողերում անտառտնկման տարածքի ցանկապատում և անտառտնկման աշխատողների գիշերակացն ապահովելու համար առկա շինությունների վերանորոգում՝ 5,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։

6. Լոռու մարզի Ուրասար բնակավայրի համայնքային հողերում մոտ 800,000 ծառի տունկ՝ 69,910,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել գարնանը՝ մարտ-ապրիլ ամիսներին և աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

7. Լոռու մարզում անտառտնկման տարածքներում՝ Ուրասարի և Ջրաշենի համայնքային հողերում խնամքի աշխատանքների իրականացում՝ 27,855,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիս – հուլիս ամիսներին։

8. Երկու մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում (բեռնատար ու մարդատար) լեռնային դժվարհասանելի տարածքներում անտառտնկողների, տնկանյութի և այլ պարագաների տեղափոխումն իրականացնելու համար՝ 22,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։

9. Անօդաչու սարքի ձեռքբերում մոնիթորինգի իրականացման համար՝ 800,000 դրամ, նախատեսվում է ձեռք բերել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։

10. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 650,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ջերմոցի կառուցման համար հողային աշխատանքների իրականացում – 12,514,000 դրամ:

2. 506 քմ ջերմոցի ձեռքբերում, որը ներառում է ցինկապատ թունելային կոնստրուկցիան, պոլիէթիլենային թաղանթը, հովացման համակարգը, բոլոր անհրաժեշտ էլեկտրական սարքավորումները և նյութերը ու տեղադրման աշխատանքների իրականացում – 11,039,000 դրամ:

3. Ջերմոցի ոռոգման համակարգի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում – 870,000 դրամ:

4. Մետաղյա սեղանների ձեռքբերում նոր կառուցվող ջերմոցի համար - 2,170,000 դրամ:

5. Թաղարների համար պլաստիկ տուփերի ձեռքբերում - 760,080 դրամ:

6. Պլաստիկ թաղարների ձեռքբերում - 2,400,000 դրամ:

7. Հողախառնուրդի ձեռքբերում ջերմոցի համար – 3,000,000 դրամ:

8. Հակակարկտային ցանցի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում Գուգարքի տնկարանում -8,275,000 դրամ:

9. Խոտհնձիչի, առու հանող ու վար անող խոփերի և սայլակի ձեռքբերում Գուգարքի տնկարանի համար – 630,000 դրամ:

10. Գուգարքի տնկարանի աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացման համար նյութերի ձեռքբերում – 1,000,000 դրամ:

11. Անտառպատման տարածքի ցանկապատման համար փշալարի ձեռքբերում – 1,000,000 դրամ:

12. Անտառապատման տարածքում շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացում – 4,000,000 դրամ:

13. «ՈւԱԶ Patriot Pickup» մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում – 11,000,000 դրամ:

Նվիրատու՝ Հայկական բժշկական ասոցիացիա, ԱՄՆ։ Ծրագիրը լինելու է շարունակական և հաջորդ տարիներին մեքենան օգտագործվելու է նույն նպատակով:

14. «ՈւԱԶ Patriot Pickup» բաց բեռնատարի ձեռքբերում կամ ներմուծում - 11,000,000 դրամ,

Նվիրատու՝ Մայ Ֆորեսթ Հիմնադրամ, ԱՄՆ։ Ծրագիրը լինելու է շարունակական և հաջորդ տարիներին մեքենան օգտագործվելու է նույն նպատակով:

15. Անտառապատման տարածքների մոնիթորինգի անօդաչու սարքի ձեռքբերում – 800,000 դրամ

Նվիրատու՝ Մայ Ֆորեսթ Հիմնադրամ, ԱՄՆ։ Ծրագիրը լինելու է շարունակական և հաջորդ տարիներին սարքն օգտագործվելու է նույն նպատակով։

16. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 650,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում – 650,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Ստեփանավանի, Սպիտակի համայնքների, Վանաձորի մարզպետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով

կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.07.2023, N 494-Ա 21.07.2023, N 217-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան