Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3524-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2021
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

06 հոկտեմբերի 2021 թ.

Հ. 3524-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.120 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի h.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 14.09.2021թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 27.09.2021թ. հ.12/116918 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի h. 120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Մարիա Տիգրանի Սահակյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 3-ի հ.1324-Ա, հ.1325-Ա, մայիսի 8-ի հ.1603-Ա, հունիսի 3-ի հ.1759-Ա, հունիսի 24-ի հ.1911-Ա, օգոստոսի 10-ի հ.2449-Ա և հոկտեմբերի 22-ի հ. 3325-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2604-Ա որոշման հավելվածի 14-րդ կետի 5-րդ սյունակում «Սնեցունց Աստղիկ Աշոտի» բառերը փոխարինել «Բելյավցևա Մարինա Միխայիլի» բառերով, 6-րդ սյունակում ««Ս. Ասլամազյանի անվան N1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, քանոնի դասատու» բառերը՝ ««Ս. Ասլամազյանի անվան N1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, դաշնամուրի դասատու» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ