ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 57-Ա
«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐԱՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 239,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Մայրատուն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 01557357) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04427532) 2022 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 01Բ/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00046317) 2015 թվականի փետրվարի 20-ին կնքված` N 083021510417 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01282006) 2022 թվականի հունիսի 21-ին կնքված` N 3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 1,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի մայիսի 10-ին կնքված` N 3820243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2022 թվականի հուլիսի 15-ին կնքված` N 4658874 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 39,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Արփինետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04719683) 2018 թվականի հունվարի 29-ին կնքված` N 18988-201801 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների ձեռքբերում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄԱՔՍ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 04436799) 2022 թվականի հուլիսի 4-ին կնքված` N 1/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շինարարական և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի փետրվարի 21-ին կնքված` N 151027630 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 57-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՄԱՅՐԱՏՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է ցուցաբերել սոցիալական և հոգեբանական աջակցություն հասարակության հետևյալ խմբերին, ինչպես նաև նպաստել նրանց մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը: 1․1․Բոլոր տեսակի բռնության ենթարկված անօթևան կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): 1․2․Հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ 3․1․ Սեդա-Յունիս Ղազարեան Յունիսի (անձնագիր՝ N AU0448316, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից). 3․2․ Զուհրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագիր՝ N AU0448317, տրված՝ 30.09.2021 թ., 001-ի կողմից): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ.՝ 043500503, թեժ գիծ՝20-80, հարկ վճարողի հաշվառման համար 01557357 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը |
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1 Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
$239700 (երկու հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՝ 7․1․ բոլոր տեսակի բռնության ենթարկված և անօթևան դարձած կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ). 7․2․ հղիներ, ովքեր չունեն ապաստան և պաշտպանության կարիք ունեն: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Մայրատուն» ծրագրի շրջանակներում շահառուները կարող են ապաստան գտնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց 1 հասցեում գտնվող հիմնադրամի շենքում: Ապաստանում կարող են բնակություն հաստատել բռնության ենթարկված և անօթևան հղիներ ու կանայք, ովքեր ունեն մինչև 10 (տասը) տարեկան երեխա (երեխաներ): Մայրատանը նրանք ստանում են՝ 9․1․ մոր և երեխայի համար նախատեսված սենյակ (անվճար). 9․2․ 4-անգամյա սնունդ, $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 9․3․ բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից ՝ $170000 (հարյուր յոթանասուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է 9․3․1․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը $160000 (հարյուր վաթսուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ. 9․3․2․ 10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը: Ծրագիրն ունի նաև դաստիարակչական նպատակ, որի իրականացման համար ծառայում են հիմնադրամի համակարգչային սենյակը, խաղասենյակը, կարի սենյակը, ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված սենյակը, մարզասրահը, մատնահարդարի և վարսահարդարի սենյակները (նշված ծառայություններն անվճար են): 9.4․ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են՝ $47700 (քառասունյոթ հազար յոթ հարյուր ) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որից՝ 9․4․1․կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 9․4․2․հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 9․4․3․հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը) $11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը. 9․4․4․գրասենյակային, տնտեսական ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 9․4․5․մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ. 9․4․6․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի սարքավորումների ձեռքբերում և տեղադրում՝ $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: Նշված միջոցառումներն իրականացվելու են 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է՝ 10․1. սննդի ձեռքբերում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ $22000 (քսաներկու հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 10․2. բեռով բեռնված կոնտեյների ներմուծում օտարերկրյա պետությունից՝ $170000 (հարյուր յոթանասուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ, որը ներառում է՝ 10․2․1․ հագուստ, կոշիկ, հիգիենայի և կենցաղային պարագաներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է մորն ու մանկանը՝ $160000 (հարյուր վաթսուն հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ արժողությամբ 10․2․2․ 10000 (տասը հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամը իրենից ներկայացնում է բեռով բեռնված կոնտեյների բեռնափոխադրման ծախսը․ 10․3. կոմունալ ծառայությունների ձեռքբերում (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 10․4. հեռախոսային և ինտերնետային ծառայությունների ձեռքբերում՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 10․5. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 10․6․ մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 10․7․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի սարքավորումների ձեռքբերում և տեղադրում $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: |
11. |
Կազմակերպչական ծախսեր |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպչական ծախսերը կազմում են $47700 (քառասունյոթ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ՝ 11․1․ կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)՝ $11000 (տասնմեկ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 11․2․ հեռախոսային և ինտերնետային ծառայություններ՝ $1200 (հազար երկու հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 11․3. հոգեբանի անվճար ծառայություն (հոգեբանի աշխատավարձը հոգում է հիմնադրամը)՝ $11500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 11․4. գրասենյակային ծախսեր և գույքի ձեռքբերում՝ $11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 11․ 5. մեքենայի շահագործման և տրանսպորտային ծախսեր՝ $5300 (հինգ հազար երեք հարյուր) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ․ 11․6․ ապաստանի շահառուների համար թարմ հաց և խմորեղեն թխելու նպատակով լավաշի փռի սարքավորումների ձեռքբերում և տեղադրում $7000 (յոթ հազար) Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
12․1․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. 12․2․ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն. 12․3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն. 12․4․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. 12․5․տեղական հասարակական, բարեգործական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքներ և թաղապետարաններ, մարզպետարաններ. 12․6․ Հասարակական կազմակերպություններ, որոնք առնչվում են ընտանեկան բռնության և ընտանեկան համակարգի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
13․1․Ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին 13․2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
19.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |