Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 86-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`

1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.

2) պարտադիր ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

3) հայեցողական ծախսեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.

4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.

5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.

6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:

3. Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով սահմանված ժամկետներում ապահովել 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայաց- նելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան և առաջնորդվելով սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 6-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով.

2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի 21-րդ կետով նախատեսված՝ ՄԺԾԾ նախագծի (ներառյալ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում, տվյալ ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, բյուջետային հայտերի շուրջ քննարկումները կարող են կազմակերպել նաև առցանց ձևաչափով․

3) «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունը՝ համապատասխան հավելվածներով.

4) «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2024 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.

5) Հայաստանի Հանրապետության 2024 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ իրականացնել սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի 32-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները.

2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի 33-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությունները:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 86-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Կատարողները

Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները

Փաստաթղթերն ստացող հանրային իշխանության մարմինները

Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային

ժամկետները

1.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ)՝ ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում

մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում`

 

մինչև 2023 թ.

հունվարի 27-ը

ա) պետական մարմինների ՄԺԾԾ (ներառյալ

բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմման և դրանց ներկայացման,

բ) ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման և դրանց ներկայացման

ԲԳԿ հանդիսացող

մարմիններ (սույն

ժամանակացույցում՝

այսուհետ` հայտատու

մարմիններ)

 

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

 

2.

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Ընկերությունների կողմից վճարվո բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների (այդ թվում՝ Կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1149-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող այլ ընկերությունների) կողմից 2020-2022 թթ. արդյունքներով բնապահպանական հարկի՝ նույն հոդվածի համաձայն սահմանված գումարների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2023 թ.

հունվարի 27-ը

3.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար

ազդեցության ենթարկվող համայնքների թիվը

մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական հարկի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները)

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ

մարզպետարաններ

մինչև 2023 թ.

հունվարի 31-ը

4.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով 2024 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատականների ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. փետրվարի 1-ը

5.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

2024 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատականների վերաբերյալ քննարկումների իրականացում, դրա հիման վրա ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ

առաջարկությունների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Հայտատու մարմիններ

մինչև 2023 թ. փետրվարի 7-ը

6.

ՀՀ ֆինանսների նախարարություն

2024 թվականի պետական բյուջեի հիմնական ցուցանիշների ուղենիշային մեծությունների գնահատականների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային նախնական չափաքանակների վերաբերյալ քննարկումների արդյունքներով հայտատու մարմիններին 2024 թվականի ծախսային նախնական կողմնորոշիչ չափաքանակների տրամադրում

Հայտատու մարմիններ

մինչև 2023 թ. փետրվարի 13-ը

7.

Հայտատու մարմիններ

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության սահմանած ժամանակացույցի` Հայտատու մարմինների հետ իրենց բյուջետային ծրագրերի

ռազմավարական փաստաթղթերի հետ համապատասխանության, սահմանված նպատակներին հասնելու առաջընթացի, ծրագրերի բովանդակության և կառուցվածքի, դրանց արդյունքային ցուցանիշների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման շարունակականության նպատակահարմարության հետ կապված հարցերի շուրջ ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների անցկացում

 

մինչև 2023 թ. փետրվարի 15-ը

8.

Հայտատու մարմիններ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում ծրագրերի միջոցառումները կատարող՝ ԲԳԿ չհանդիսացող պետական մարմինների հետ (այսուհետ՝ կատարող

մարմիններ)

 

մինչև 2023 թ. փետրվարի 23-ը (ըստ ԲԳԿ հանդիսացող պետական մարմինների սահմանած ժամանակացույցի)

9.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ որում ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցված),

ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. փետրվարի 24-ը

10.

Հայտատու մարմիններ

Օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2024-2026 թվականներին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. փետրվարի 24-ը

11.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ.

մարտի 1-ը

12.

ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած

հարցումների

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների)

13.

Հայտատու մարմիններ

Առաջնորդվելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված մեթոդական ցուցումներով և սույն ժամանակացույցի 6-րդ կետով նախատեսվող նախնական չափաքանակներով՝ մշակել և ներկայացնել իրենց 2024-2026 թթ. ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հայտերը:

 

Հայտերում ծախսային առաջարկները ներկայացվում են ըստ հետևյալ ուղղությունների.

ծախսերը ծախսային քաղաքականության անփոփոխ լինելու պայմաններում՝ ճշգրտված նախորդ բյուջետային տարվա փաստացի կատարողականով և հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ,

գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների գծով ծախսային խնայողությունների վերաբերյալ առաջարկները,

նոր նախաձեռնությունները՝ բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի և ըստ դրանց իրականացման առաջնահերթությունների,

ոլորտային ծախսային քաղաքականության շարադրանքը՝ ներառյալ ոլորտային ծախսային քաղաքականության թիրախները:

Հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են բացված ըստ պարտադիր և հայեցողական ծախսերի: Հայտերում ներկայացվում են նաև ծախսերի համեմատականները գործող ՄԺԾԾ-ով հաստատված, նախորդող տարվա (փաստացի) և ընթացիկ տարվա (պլանային) ծախսերի հետ:

Ընդ որում, հայտերում ծախսերի գծով առաջարկությունները ներկայացվում են ինչպես ամփոփ՝ ըստ ԲԳԿ-ի, այնպես էլ բացված՝ ըստ տվյալ ոլորտում ծրագրերի միջոցառումներն իրականացնող՝ ԲԳԿ չհանդիսացող կատարող մարմինների):

Հայտերում ներառված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով (բացառությամբ վարչական բնույթի ծրագրերի) ներկայացվում է այդ ծրագրի նկարագրությունը (անձնագիրը)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված պահանջներին

համապատասխան:

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. մարտի 7-ը (պարտադիր և շարունակական հայեցողական ծախսերի մասով՝ առանց նոր նախաձեռնությունների)

մինչև 2023 թ. մարտի 17-ը (հայեցողական ծախսերի և նոր նախաձեռնությունների մասով)

14.

Հայտատու մարմիններ

Սույն ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն Հայտատու մարմինների կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված՝ 2024-2026 թթ. ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հայտերի և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում

 

մինչև 2023 թ.

մարտի 20-ը

15.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համայնքների 2024 թվականի բյուջեների նախագծերի և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծերի մշակման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև 2023 թ.

մարտի 31-ը

16.

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան համայնքների 2024 թվականի բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարի չափի հաշվարկում և ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

մինչև 2023 թ.

մարտի 31-ը

17.

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ համայնքներ

 

Այլ մարմիններ (ըստ անհրաժեշտության)

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների (ըստ անհրաժեշտության նաև համայնքների եկամուտների կորուստների փոխհատուցման) գումարների հաշվարկման մեջ օգտագործվող` համայնքներին վերաբերող ելակետային տվյալների տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքնե րի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սահմանած ժամկետներում

18.

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից ՀՀ

համայնքների բյուջեներին տրամադրվելիք

ֆինանսական համահարթեցման դոտացիաների (ըստ անհրաժեշտության նաև համայնքների եկամուտների կորուստների փոխհատուցման) հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ

ծանուցումներ ուղարկելը

ՀՀ

մարզպետարաններ

(տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար)

նշված տվյալներն

ամբողջական ձևով

ստանալու օրվանից

10-օրյա ժամկետում

19.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը (քննարկելով

ՀՀ կենտրոնական բանկի հետ) և ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայտատու մարմիններ

մինչև 2023 թ.

ապրիլի 5-ը

20.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում քննարկելու ժամանակացույցերի մշակում և համապատասխան հանձնաժողովների հետ համաձայնեցում

 

մինչև 2023 թ.

ապրիլի 5-ը

21.

Հայտատու մարմիններ

 

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումների անցկացում իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ

քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ, քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվության հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ.

ապրիլի 10-ը

22.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացման նպատակով hայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հայտերի, ինչպես նաև ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային շրջանակների, ոլորտային ԲԳԿ-ների մասով ծախսային չափաքանակների վերաբերյալ

առաջարկությունների ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ.

մայիսի 5-ը

23.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Հայտատու մարմինների կողմից ներկայացված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հայտերի շուրջ

ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության)

 

մինչև 2023թ.

 մայիսի 19-ը

24.

Հայտատու մարմիններ

ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 23-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) հայտերի մշակում և ներկայացում (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված

ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի)

ՀՀ ֆինանսների նախարարություն

յուրաքանչյուր քննարկումից հետո՝ երեք աշխատանքային

օրվա ընթացքում

25.

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի գործողության շրջանակներում ընդգրկված համայնքների ղեկավարներ`

ՀՀ տարածքային կառավարման

մարմինների միջոցով

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին»

ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

մինչև 2023 թ.

մայիսի 26-ը

26.

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

25-րդ կետով նախատեսված սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ.

մայիսի 31-ը

27.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից՝ ըստ առանձին համայնքների տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների նախնական գումարների հաշվարկում և հրապարակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքում

 

մինչև 2023 թ.

մայիսի 31-ը

28.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ նախագծի (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը) վերջնական տարբերակի կազմում և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ.

հունիսի 5-ը

29.

ՀՀ կառավարություն

ՄԺԾԾ նախագծի քննարկում և հաստատում

 

մինչև 2023 թ.

հունիսի 8-ը

30.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2023 թ.

հունիսի 16-ը

31.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՄԺԾԾ (ներառյալ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակի) հիմքում դրված ծախսային հաշվարկհիմնավորումների և ըստ անհրաժեշտության այլ պարզաբանող նյութերի հրապարակում հայտատու մարմինների ինտերնետային կայքերում

 

մինչև 2023 թ.

հունիսի 16-ը

32.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Սույն ժամանակացույցի 29-րդ կետով ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի շուրջ ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների իրականացում

 

մինչև 2023 թ. հուլիսի 28-ը՝ սույն ժամանակացույցի

20-րդ կետով համաձայնեցված ժամանակացույցերին

համապատասխան

33.

ԱԺ գլխադասային հանձնաժողովներ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

Սույն ժամանակացույցի 32-րդ կետով ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում քննարկումների արդյունքներով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի վերաբերյալ ԱԺ պատգամավորների առաջարկությունների տրամադրում

Հայտատու մարմիններ

մինչև 2023 թ.

հուլիսի 28-ը

34.

Հայտատու մարմիններ

Սույն ժամանակացույցի

33-րդ կետով ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ ԱԺ պատգամավորների առաջարկությունների

վերաբերյալ դիրքորոշման ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. օգոստոսի 7-ը

35.

Հայտատու մարմիններ

Սույն ժամանակացույցի

32-րդ կետի համաձայն ՀՀ ԱԺ-ում իրականացված քննարկումների արդյունքներով հայտատու մարմինների՝ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման վերանայված հայտերի տրամադրում

(վերանայված բաղադրիչների մասով)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. օգոստոսի 7-ը

36.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

Իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. օգոստոսի 14-ը

37.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության

մասով, ընդ որում ՀՀ

տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համաձայնեցված),

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից

մուտքերի թարմացված կանխատեսումների ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. օգոստոսի 14-ը

38.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կառավարության 2024 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2024 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 1-ը

39.

Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

 

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի մշակում (ըստ անհրաժեշտության) և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. սեպտեմբերի 1-ը

40.

ՀՀ արդարադատության

նախարարություն

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ մարզպետարաններ

 

ՀՀ համայնքների ղեկավարներ (յուրաքանչյուր մարմինը` իրեն վերապահված իրավասության մասով)

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2024 թվականի գործընթացի իրականացման ապահովում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված

դեպքում)

41.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում

համայնքի բյուջեի եկամուտների կորուստները

պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 1-ը

42.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի 2024 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացում (նաև 2024 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2023 թվականի համար հաստատված, սպասողական և 2022 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող

ցուցանիշների փոփոխման բացատրությունը)

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 7-ը

43.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային շրջանակների վերանայում (թարմացում) և ներկայացում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. սեպտեմբերի 8-ը

44.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 8-ը

45.

ՀՀ պետական մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)

ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2024 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով ՀՀ կառավարության հավանությունը ստանալու համար ներկայացնելը, այդ թվում`

 

1) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն`

ա. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2024 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը, բ. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024 թվականի ծրագրի նախագիծը.

 

2) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն`

ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2024 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության

մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2024 թվականի տարեկան ծրագրի նախագիծը,

գ. «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն Զբաղվածության կարգավորման 2024 թվականի պետական ծրագրի նախագիծը.

 

3) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն`

«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագրի նախագիծը.

4) ՀՀ ոստիկանություն` «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2024 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագիծը.

5) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն`

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի

4.1-ին մասի համաձայն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների

2024 թվականի տարեկան ծրագրի նախագիծը:

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. սեպտեմբերի 8-ը

46.

ՀՀ պետական եկամուտների

կոմիտե

2024 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերի մշակում և ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 14-ը

47.

Հայտատու մարմիններ

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. սեպտեմբերի 14-ը

48.

Հայտատու մարմիններ

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Հայտատու մարմինների՝ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ

ՀՀ վարչապետի աշխատակազմ

մինչև 2023 թ. սեպտեմբերի 14-ը

49.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի

նախագծի մշակում և ներկայացում

ՀՀ վարչապետի

աշխատակազմ

մինչև 2023 թ.

սեպտեմբերի 22-ը

50.

ՀՀ կառավարություն

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով

ներկայացնելու մասին որոշման ընդունում

x

մինչև 2023 թ. սեպտեմբերի 29-ը

51.

ՀՀ կենտրոնական բանկ

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացության

ներկայացում

ՀՀ կառավարություն

մինչև 2023 թ. սեպտեմբերի 29-ը

52.

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների

պահանջների համաձայն այլ նյութերի

ներկայացում

ՀՀ Ազգային ժողով

մինչև 2023 թ. սեպտեմբերի 29-ը

53.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի

նախագծի (բացառությամբ պետական և

ծառայողական գաղտնիք պարունակող

հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով

հրապարակում

 

ՀՀ 2024

թվականի

պետական

բյուջեի

նախագիծը ՀՀ

Ազգային ժողով

ներկայացնելու

օրվանից եռօրյա

ժամկետում

54.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

ՀՀ 2024 թվականի «Քաղաքացու Բյուջե»-ի

նախագծի նախնական տարբերակի մշակում և

տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության

ինտերնետային կայքում

 

ՀՀ 2024

թվականի

պետական

բյուջեի

նախագիծը ՀՀ

Ազգային ժողով

ներկայացնելու

օրվանից եռօրյա

ժամկետում

55.

ՀՀ ֆինանսների

նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի

նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված

օրենքի նախագծի լրամշակված տարբերակի,

ինչպես նաև 2024 թվականի «Քաղաքացու

Բյուջե»-ի նախագծի լրամշակված տարբերակի

տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության

ինտերնետային կայքում

 

ՀՀ

կառավարության

կողմից 2024 թվա-

կանի պետական

բյուջեի նախագծի

վերջնական տար-

բերակը ՀՀ

Ազգային ժողով

ներկայացնելուն

հաջորդող օրը

56.

ՀՀ հանրային իշխանության մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացված ցանկի

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված ձևաչափի համաձայն` 2024 թվականի

«Քաղաքացու Բյուջե»-ի (յուրաքանչյուրը՝ իր ոլորտային մասի) ներկայացում

ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողով կողմից ընդունվելուց հետո՝ տասնօրյա

ժամկետում

57.

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ 2024 թվականի «Քաղաքացու Բյուջե»-ի մշակում և հանրայնացում

 

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա

ժամկետում

58.

ՀՀ տարածքային կառավարման և

ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների

(ներառյալ ֆինանսական համահարթեցման

դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում

ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման

մարմիններին տրամադրելու համար)

«Հայաստանի Հանրապետության 2024

թվականի

պետական

բյուջեի մասին»

ՀՀ օրենքի պաշտոնական

հրապարակումից

հետո՝ մեկամսյա

ժամկետում

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ