Գլխավոր տեղեկություն
Համար
N 1100-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1100-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՄԱՅԼԵՐ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը․

3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի է։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

           

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հուլիսի 21-ի N 1100-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահան- ման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․

8428600000

Ճոպանուղի

6 տեղանի նստարանային, առանձնացվող, արագընթաց, ծածկերով

ճոպանուղի

հատ

1

ԵՄ

ԵՄ

3 640 000 000

 

2․

8428600000

Ճոպանուղի

10 տեղանի գոնդոլային, առանձնացվող ճոպանուղի

հատ

2

ԵՄ

ԵՄ

7 934 000 000

 

3․

7306304909

Խողովակներ

Երկաթյա ակոսված պարուրակով խողովակներ

մ

18300

ԵՄ

ԵՄ

1 056 000 000

 

4.

7303001000

Թուջից պատրաստված խողովակներ,

սնամեջ պրոֆիլներ (Ductile iron pipes)

Թուջից պատրաստված խողովակներ, որոնք

օգտագործվում են բարձր

ճնշման տակ գործող համակարգերում

մ

19000

ԵՄ

ԵՄ

2 121 600 000

 

5.

8428400000

Շարժասանդուղքներ

Շարժասանդուղքներ և շարժական քայլուղիներ

հատ

8

ԵՄ , ՉԺՀ

ԵՄ, ՉԺՀ

416 000 000

 

6.

9508290000

Զիպլայն

Գրավիտացիոն ուժերի օգտագործմամբ օդում պողպատե պարանի երկայնքով վայրէջք ապահովող հատուկ

համակարգ

հատ

1

ԵՄ

ԵՄ

13 000 000

 

7.

9508210000

Տոբոգան

Ատրակցիոն, որը նախատեսված է լեռների լանջերով (կամ զառիթափ բլրի) երկայնքով արագ իջնելու համար՝ հատուկ երկաթուղային միաձույլ ուղու վրա (մոնոռելսային սայլ) ապակեպլաստե կամ չժանգոտվող պողպատից

սահնակով

հատ

1

ԵՄ

ԵՄ

416 000 000

 

8.

8704239801

Բեռնատար հենասահք- մանիպուլյատոր

Շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված ապրանքների փոխադրման համար (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝

2000 թ., քաշը՝ 33 տ)

հատ

1

ԵՄ

Վրաստան

30 000 000

 

9.

8702101994

Ավտոբուս

Շինարարական հերթափոխերի /հատուկ նշանակության խմբերի փոխադրման համար նախատեսված լիաքարշակ բեռնատարի թափքի հենքի վրա (հիմնականում անանցանելի ճանապարհային պայմաններում աշխատող) շարժիչային տրանսպորտային միջոց՝ նախատեսված 10 և ավելի մարդ տեղափոխելու համար՝ ներառյալ վարորդը (նախկինում օգտագործված, արտադրման տարեթիվ՝

2012 թ., քաշը՝ 10 տ)

հատ

1

ՌԴ

Վրաստան

18 000 000

 

10.

8705400001

Բետոնախառնիչ

Բետոնի տեղափոխման համար պտտվող կոնտեյներով հագեցած բեռնատար

(տարեթիվ՝ 2022 թ.)

հատ

2

ՌԴ

Վրաստան

72 000 000

 

11.

7325991000

Դետալներ (յoggles)

Թուջից դետալներ խողովակների միացման (կողպման) համար

հատ

4100

ԵՄ

ԵՄ

16 000 000

 

12.

3403199000

Քսայուղեր (լուբրիկանտ)

Քսայուղեր (լուբրիկանտ) խողովակների միացման համար

հատ

3800

ԵՄ

ԵՄ

6 000 000

 

13.

7307191000

Խողովակների միացման դետալներ

Խողովակների կցամասեր (միացումներ, արմունկներ և այլն) թուջից

հատ

4200

ԵՄ

ԵՄ

167 000 000

 

14.

9506112900

Դահուկներ

Ձյան համար նախատեսված դահուկներ

զույգ

1000

ԵՄ

ԵՄ

364 000 000

 

15.

9506112100

Դահուկներ

Մոնոդահուկներ և դահուկներ՝ նախատեսված սնոուբորդինգի համար

հատ

700

ԵՄ

ԵՄ

250 000 000

 
 

Ընդամենը՝

           

16 519 600 000

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

21.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ