Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» մարտի 2022 թվականի N 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «4 794 205 642 (չորս միլիարդ յոթ հարյուր իննսունչորս միլիոն երկու հարյուր հինգ հազար վեց հարյուր քառասուներկու)» թիվը և բառերը փոխարինել «5 090 335 842 (հինգ միլիարդ իննսուն միլիոն երեք հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քառասուներկու)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «5 945 898 760 (հինգ միլիարդ ինը հարյուր քառասունհինգ միլիոն ութ հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր վաթսուն)» թիվը և բառերը փոխարինել «6 242 028 960 (վեց միլիարդ երկու հարյուր քառասուներկու միլիոն քսանութ հազար ինը հարյուր վաթսուն)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանաբար NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

 

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (22)

Դեմ (0)

Ձեռնպահ (7)

Վ. Սամսոնյան

 

Լ. Մուրադյան

Գ. Մելիքյան

 

Վ. Հակոբյան

Լ. Սանոյան

 

Կ. Սոսյան

Մ. Սահակյան

 

Ս. Ադամյան

Տ. Հովհաննիսյան

 

Գ. Մանուկյան

Գ. Պասկևիչյան

 

Կ. Մալխասյան

Ն. Պողոսյան

 

Կ. Ասատրյան

Խ. Վարաժյան

   

Ս. Հովհաննիսյան

   

Հ. Ասատրյան

   

Ս. Խուբեսարյան

   

Ա. Բաղդասարյան

   

Ա. Բեյբուտյան

   

Ա. Պապիկյան

   

Հ. Նիկողոսյան

   

Ք. Հարությունյան

   

Ն. Ղազարյան

   

Գ. Թաթարյան

   

Ե. Խանամիրյան

   

Շ. Արամյան

   

Ն. Միրզոյան

   

Հ. Մարգարյան

   

 

 Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավար`

Վ. Սամսոնյան

 

ք. Գյումրի

«10» մարտի 2022 թվական

 

Հավելվածներ 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական: