ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 21-Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ՝
1) Հովհաննես Վրեժի Ջիջյանին (ծնվ.` 2000 թվականի օգոստոսի 31-ին, հասցեն` քաղ. Երևան, Թամանյան փող., 1ա շենք, բն. 1, Ամստերդամի ազատ համալսարան, բակալավրիատ)` մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը.
2) Սամսոն Արթուրի Պետրոսյանին (ծնվ.` 2000 թվականի փետրվարի 29-ին, հասցեն` քաղ. Երևան, Նոր Արեշ, 7-րդ փող., տուն 68, Բերքլիի համալսարան, բակալավրիատ)` մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը.
3) (ենթակետն ուժը կորցրել է 03.03.22 N 235-Ա)
4) Հայկ Պարգևի Հարությունյանին (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 26-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Պ. Սևակի փող., 8/1 շենք, բն. 139, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բակալավրիատ)՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը.
5) Ֆրունզ Արմանի Ղարագյոզյանին (ծնվ.՝ 2000 թվականի օգոստոսի 19-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Չուխաջյան փող., տուն 34/1, Երևանի պետական համալսարան, բակալավրիատ)՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը.
6) Անդրանիկ Արթուրի Մուրադյանին (ծնվ.՝ 1994 թվականի փետրվարի 9-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Դուրյան 37/7, Վարշավայի համալսարան, ասպիրանտուրա)՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը.
7) Հայկ Գեղամի Մանուկյանին (ծնվ.՝ 1997 թվականի մայիսի 14-ին, հասցեն՝ քաղ. Երևան, Սունդուկյան փող., 23 շենք, բն. 80, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, մագիստրատուրա)՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:
(1-ին կետը փոփ. 08.07.21 N 1106-Ա, 03.03.22 N 235-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունվարի 24 Երևան |