Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.08.2020-29.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 28.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի, 2020 թվական N 262-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2028-Ա, N 2031-Ա, N 2034-Ա, N 2035-Ա, N 2040-Ա, N 2047-Ա, N 2048- Ա, N 2049-Ա, N 2051-Ա, N 2066-Ա, N 2069-Ա, N 2072-Ա, N 2074-Ա և N 2089-Ա, 2020 թվականի օգոստոսի 21-ի N 2117-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 24-27-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Օպտիմ պլյուս» ՍՊԸ՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի 59/96․

2) «Նոր Զովք» ՍՊԸ՝ ք․ Երևան, Նոր-Նորքի 9զ․ Վիլնյուսի 85․

3) «Զարինե Բուդոյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Ռոմանի փողոց․

4) «Վեմիր Պետրոսյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Ռոմանի 1/2․

5) «Արմեն Զիրոյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Վ. Համբարձումյան 2․

6) «Ֆրունզե Մանուկյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Վ. Համբարձումյան 1․

7) «Արմեն Դարբինյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Վ. Համբարձումյան 13/1․

8) «Աշոտ Ոսկանյան» Ա/Ձ՝ ք․Վարդենիս, Վ. Համբարձումյան 55․

9) «Արթուր Սևյան» Ա/Ձ՝ ք. Էջմիածին, Անդրանիկ Զորավարի 2.

10) «Ավետիսյան Դիանա» Ա/Ձ՝ ք. Վեդի, Արարատյան 47/8.

11) «Անուշ Հակոբյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Ավագ Պետրոսյան 13.

12) «Նաիրա Գաբրիելյան» Ա/Ձ՝ ք․ Սիսիան Խանջյան 3/13.

13) «Գևորգ Պետրոյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Մարգարյան 10/1․

14) «Գա-Էր» ՍՊԸ` ք. Գյումրի, Պ. Սևակի 10/1/2:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2020 թվական: