Գլխավոր տեղեկություն
Համար
N 29
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2020-02.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

1 ապրիլի, 2020 թ. N 29

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 23.03.2020թ. N 414-Ա, 30.03.2020թ. N 645-Ա և N 648-Ա, 31.03.2020թ. N 687-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի մարտի 30-ին և 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փող, 1-ին կառույց և ք. Երևան, Արշակունյաց 252.

2) «Պրես Ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ գործող թերթի կրպակներ.

3) «Ինեսսա» ՍՊԸ` գ. Այնթապ.

4) «ԱՐՏ ՍԻԹԻ» ՍՊԸ՝ գ. Մխչյան.

5) «Գոֆրոլայն» ՍՊԸ՝ գ. Մարմարաշեն:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան