Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2020 թվականի N 317-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 51-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

 1) 14-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Թուրքիա» բառով, իսկ «Արժեքը» սյունակի «16 000 000» թիվը փոխարինել «22 000 000» թվով.

 2) 15-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ռուսաստան» բառից հետո լրացնել «Թուրքիա» բառով.

 3) 17-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թաիլանդ» բառից հետո լրացնել «Եգիպտոս, Մալայզիա, Թուրքիա» բառերով, իսկ «Արժեքը» սյունակի «520 000 000» թիվը փոխարինել «600 000 000» թվով.

 4) 18-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թաիլանդ» բառից հետո լրացնել «Եգիպտոս, Մալայզիա, Թուրքիա» բառերով, «Արժեքը» սյունակի «200 000 000» թիվը փոխարինել «400 000 000» թվով, իսկ «Անվանումը» սյունակի «Անվադողեր և ծածկադողեր` օդաճնշման ռետինե նոր» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների և մեքենաների համար` շինարարության, հանքարդյունաբերության կամ արդյունաբերության մեջ օգտագործվող» բառերով.

 5) 20-րդ կետի «Անվանումը» սյունակի «Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար, 20 տ-ից ավելի ավտոմոբիլի լրիվ զանգվածով՝ շահագործված՝-որոնց թողարկումից անցել է 7 տարվանից ավելի,-որոնց թողարկումից անցել է 5 տարվանից ավելի, բայց 7 տարվանից ոչ ավելի, -այլ» բառերը փոխարինել «Շարժիչային տրանսպորտային միջոցներ՝ բեռներ փոխադրելու համար, 20 տ-ից ավելի ավտոմոբիլի լրիվ զանգվածով՝ շահագործված՝-որոնց թողարկումից անցել է 5 տարուց ավելի, բայց 7 տարուց ոչ ավել» բառերով, «Քանակը» սյունակի «5» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «Արժեքը» սյունակի «235 000 000» թիվը փոխարինել «580 000 000» թվով.

6) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «2 065 000 000» թիվը փոխարինել «2 696 000 000» թվով։

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 20

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան