ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2020 թվականի N 27-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Վաշինգտոնում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կայանալիք արբիտրաժային գործով լսումներին մասնակցելու նպատակով 2020 թվականի հունվարի 18-25-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներ Եղիշե Կիրակոսյանի և Քրիստինե Խանազադյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության անդամներ Մինաս Արաբյանի, Վահագն Գրիգորյանի, Տիգրան Մարկոսյանի և Արսեն Չիտչյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Վաշինգտոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված արտասահմանյան գործուղումների համար հատկացված միջոցների հաշվին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա:
4. Եղիշե Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 10-ի N 27-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ե. Կիրակոսյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ (պատվիրակության ղեկավար) |
Ք. Խանազադյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար |
Մ. Արաբյան |
- |
Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավված փորձագետ |
Վ. Գրիգորյան |
- |
Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավված փորձագետ |
Տ. Մարկոսյան | - |
Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավված փորձագետ |
Ա. Չիտչյան | - |
Արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության կողմից ներգրավված վկա |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|