Գլխավոր տեղեկություն
Համար
N 139-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.02.19/12(1567) Հոդ.146
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2020 թվականի N 139-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ» բառերը փոխարինել «առաջին ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 25,0 մլն դրամ և ավելի, իսկ հաջորդ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 15,0 մլն դրամ» բառերով.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ» բառերը փոխարինել «առաջին ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 50,0 մլն դրամ և ավելի, իսկ հաջորդ յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 30,0 մլն դրամ» բառերով.

3) 24.1-ին կետը «բնակչություն)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այլ դոնոր կազմակերպությունների» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան


2020 թ. փետրվարի 14

Երևան