Գլխավոր տեղեկություն
Համար
N 1375-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.11.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2003 թվականի N 1375-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցություն ցույց տալու համար նախատեսված 50000000 դրամից մնացած 28767123 դրամը բաշխել հետևյալ ձևով`

 

Հայաստանի հանրապետական կուսակցություն`   8099847 դրամ,
«Արդարություն» դաշինք`   4714070 դրամ,
«Օրինաց երկիր» կուսակցություն`   4272447 դրամ,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն`   3936950 դրամ,
«Ազգային միաբանություն» կուսակցություն`     3046857 դրամ,
Միավորված աշխատանքային կուսակցություն`      1951358 դրամ,
Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն`   1602167 դրամ,
«Հզոր հայրենիք» կուսակցություն`      1143427 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. նոյեմբերի 8
Երևան