Գլխավոր տեղեկություն
Համար
N 998-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (10.09.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2018 թվականի N 998-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «Երասխի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անհատույց օգտագործվող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի Մաշտոցի փողոցի շենք N 10 հասցեում գտնվող, 2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ 10 957 000 դրամ գնահատված արժեքով, 417.38 քառ. մետր մակերեսով շենքը, 6.8 քառ. մետր մակերեսով սանհանգույցը, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.16442 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով, և 0.07968 հեկտար հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (այսուհետ՝ գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և հետագայում ըստ նպատակային նշանակության շահագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝

1) համաձայն համայնքի կողմից ներկայացված հանրօգուտ ծրագրի՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով կիրականացվի 153104408 դրամի չափով ներդրում՝ մինչև 2020 թվականի ավարտը.

2) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.

3) մրցույթի արդյունքում շինարարական աշխատանքների գնի նվազեցման դեպքում ներդրումների գումարները կնվազեցվեն համամասնորեն.

4) պայմանագրի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխի համայնքի միջոցների հաշվին:

(2-րդ կետը խմբ. 05.09.19 N 1166-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. սեպտեմբերի 17
Երևան