Գլխավոր տեղեկություն
Համար
N 962-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.08.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 962-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՈՍԿԵ ԿԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հուլիսի 25-ի N 962-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

6006220000

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք՝ ներկած, 100% բամբակի զանգված, տրիկոտաժե արտադրության համար

կգ

105 000

Թուրքիա, Չինաստան

945 000 000

2.

6006230000

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տարբեր գույների մանվածքից, 100% բամբակի զանգված, տրիկոտաժի արտադրության համար

կգ

7 500

Թուրքիա, Չինաստան

67 500 000

3.

6006240000

Այլ տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ

Տրիկոտաժե գործվածք՝ ներկված, տպված 100% բամբակի զանգված, տրիկոտաժի արտադրության համար

կգ

45 000

Թուրքիա, Չինաստան

405 000 000

4.

5209390000

Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, 200գ/մ2-ից ավելի մակերեսային խտությամբ

Բամբակյա այլ գործվածքներ ներկած

մ2

50 000

Թուրքիա, Չինաստան

 135 000 000

5.

5210390000

Բամբակե գործվածքներ՝ բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ, հիմնականում կամ բացառապես խառնած քիմիական մանրաթելերի հետ, 200գ/մ2-ից ոչ ավելի մակերեսային խտությամբ

Բամբակյա այլ գործվածքները

85%-ից պակաս մանրաթելերից

մ2

20 000

Թուրքիա, Չինաստան

90 000 000

6.

5407720000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին ներկած

մ2

40 000

Թուրքիա, Չինաստան

108 000 000

7.

5407730000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին, տարբեր գույների մանվածքից

մ2

5 000

Թուրքիա, Չինաստան

13 500 000

8.

5407740000

Գործվածքներ սինթետիկ համալիր թելերից

Սինթետիկ կտոր՝ սինթետիկ թելերի զանգվածային բաժինը 85%-ից ավելին տպված

մ2

 5 000

Թուրքիա, Չինաստան

13 500 000

9.

5604909000

Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր

Հագուստի առաձգական ժապավեն

կգ

5 000

Թուրքիա, Չինաստան

45 000 000

10.

5602103800

Թաղիք կամ նրբաթաղիք՝ ներծծված կամ չներծծված, պատվածքով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

Սոսնձային երիզ՝ դուբլիրին

կգ

2 000

Թուրքիա, Չինաստան

15 000 000

11.

3920102800

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, և այլն՝ ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ

0.94 կամ ավելի պոլիէթիլենային թաղանթ, միաշերտ, չտպագրված

կգ

5 000

Թուրքիա, Չինաստան

7 500 000

12.

4802552500

Գրելու, տպագրության կամ գրի հետ կապված այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ

Թուղթ տպագրական, գլանափաթեթով, 1 քառ. մ 70 գրամ,
ոչ կավճապատ

կգ

8 000

Թուրքիա, Չինաստան

12 000 000

13.

4805910000

Այլ ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ՝ գլանափաթեթներով կամ թերթերով

1 մ-ի համար 150 գրամ կամ դրանից պակաս զանգվածով, ոչ կավճապատ թուղթ, գլանափաթեթներով, 1 քառ. մ 90 գրամ քաշով

կգ

7 000

Թուրքիա, Չինաստան

10 500 000

14.

5811000000

Մգդակած մանածագործական նյութեր կտորով` մեկ կամ մի քանի մանածագործական նյութերի շերտերից բաղկացած, փափուկ միջադիր շերտով՝ կարով կամ այլ եղանակով միացված՝ բացի 5810 ապրանքային դիրքում ընդգրկված ասեղնագործվածքներից

Մգդակված սինտիպոն գլանափաթեթով

մ2

5 000

Թուրքիա, Չինաստան

 15 000 000

15.

5603949000

Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված

Սինտիպոն գլանափաթեթով

կգ

1 500

Թուրքիա, Չինաստան

 18 000 000

16.

5804109000

Շղարշ և այլ ցանցահյուս քաթաններ,բացառությամբ գործված քաթանների,
տրիկոտաժե մեքենայական կամ ձեռագործ քաթանների. ժանյակներ կտորով, ժապավեններով կամ առանձին նախշազարդերի տեսքով,

Ցանցահյուս քաթաններ՝ ժանյակներ

կգ

500

Թուրքիա, Չինաստան

 4 500 000

17.

5806329000

Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքում ընդգրկված արտադրատեսակներից, նեղ անթեզաթել գործվածքներ՝ սոսնձմամբ ամրացված (բոլդյուկ)

Կպչուն եզրաժապավեն՝ լիպուչկա

կգ

100

Թուրքիա, Չինաստան

1 200 000

18.

9606100000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ, կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր,
կոճակների ձևվածքներ

Կոճգամներ

կգ

 500

Թուրքիա, Չինաստան

 7 500 000

19.

9606290000

Կոճակներ, կոճգամներ, ճարմանդ-փականներ,
կոճակների ձևեր և այդ արտադրատեսակների այլ մասեր,
կոճակների ձևվածքներ

Կոճակներ

կգ

500

Թուրքիա, Չինաստան

2 250 000

20.

9607190000

Կայծակ-ճարմանդներ և դրանց մասերը

Կայծակ-ճարմանդներ

մ

60 000

Թուրքիա, Չինաստան

36 000 000

21.

5204190000

Կարի բամբակյա թելեր

Կարի բամբակյա թելեր

կգ

3 500

Թուրքիա, Չինաստան

26 250 000

22.

5401101400

Կարի թելեր քիմիական թելերից

Կարի թելեր քիմիական թելերից

կգ

 1 500

Թուրքիա, Չինաստան

9 000 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1 987 200 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան