Գլխավոր տեղեկություն
Համար
N 997-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 26.07.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2019 թվականի N 997-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696–Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) 8-րդ կետում «քաղ.» բառը փոխարինել «քաղաք» բառով.

2) 10-րդ կետի 12-րդ ենթակետն «օրենքով» բառից առաջ լրացնել «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով.

 3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները, որի արդյունքում կազմում է տեղեկանքներ կամ ներկայացնում է առաջարկություններ կամ տեղեկատվություն.

10) ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի՝ զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերի մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու, ծառայության զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման, գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական, զինապարտների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման, ուսումնական վարժանքների անցկացման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և դրանց գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքների իրականացում:».

4) որոշմամբ հաստատված պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխումն ու կառուցվածքային փոփոխությունները՝

ա. պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունն անվանափոխել դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության,

բ. պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական բաժինը վերակազմավորել իրավաբանական վարչության՝ որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,

գ․պետական վերահսկողական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի գործունեությունը դադարեցնել.

5) 24-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետից հանել «նամակների,» բառը,

բ. 10-րդ ենթակետում «բաժին» բառը փոխարինել «վարչություն» բառով.

6) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետի 1-ին ենթակետը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2019 թ. հուլիսի 25

Երևան