Գլխավոր տեղեկություն
Համար
N 768-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.03/43(1496) Հոդ.554
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2019 թվականի N 768-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1515-Ն որոշման NN 3, 4, 5 և 11 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով 26,928.0 հազ. դրամ գումարը տրամադրել «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նվիրաբերության պայմանագրի հիման վրա (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման


Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման


Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման


Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման


Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման


Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 20-ի N 768-Ն որոշման