Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.10/45(1498) Հոդ.595
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 2019 թվականի N 801-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով՝

«6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 5-օրյա ժամկետում՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու և լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:».

3) որոշման հավելվածի 3-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված՝ հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,».

4) որոշման հավելվածի 1-ին կետով սահմանված N 1 ձևի հայտարարագրում «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնից՝ հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին» բառերը փոխարինել «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 

Ն. Փաշինյան

    

2019 թ. հուլիսի 2

Երևան