ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2019 թվականի N 530-Ն
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» N 113-Ն որոշման հավելվածի «I. Գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում» ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12. Հեղուկ ածխաջրածնային գազի բացթողման հաշվիչ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|