ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թվականի N 831-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 2.1-ին և 7․2-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «միջոցառումը» բառը փոխարինել «միջոցառումները» բառով.
2) որոշման 1-ին կետում «տնտեսության արդիականացման» բառերը փոխարինել «արտադրողականության խթանման» բառերով.
3) որոշման N 1 հավելվածով հաստատված միջոցառման վերնագրում «Արտադրական կարողությունների արդիականացման» բառերը փոխարինել «Արտադրողականության խթանման» բառերով.
4) որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 1-ին կետում «Միջոցառման» բառը փոխարինել «Սույն հավելվածով հաստատված արտադրողականության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում)» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր).
2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում (այսուհետ՝ կապիտալ շինարարության իրականացում)՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները)։»,
դ. որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝
«5.1. Միևնույն շահառուն միջոցառման շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկերի/լիզինգի բոլոր նպատակներից, ընդ որում, 5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի ընդհանուր չափը չպետք է գերազանցի սույն որոշմամբ սահմանված առավելագույն սուբսիդավորման գումարի չափը։»,
ե. 6-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակի «Տեսակ» սյունակը «Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր» բառերից հետո լրացնել «; Կապիտալ շինարարություն» բառերով,
զ. 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) մեկ տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները)՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝
|
», |
է. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ. վարկային պայմանագրի շրջանակներում մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար վարկի պայմանագրի կնքման օրվանից մինչև մատակարարի կողմից ապրանքի փաստացի մատակարարման (հանձնման-ընդունման ակտի ստորագրում) օրը հաշվարկվում է տոկոսադրույք (կամ դրան հավասարեցված վճար)։ Նշված տոկոսադրույքը (կամ դրան հավասարեցված վճարը) սուբսիդավորվում է մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրվանից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով և չի կարող գերազանցել վարկի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող օրերի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն»,
ը. 6-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետով՝
«10) կապիտալ շինարարության վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը սկսվում է պայմանագրի կնքման օրվանից»,
թ. 9-րդ կետով սահմանված աղյուսակը լրացնել հետևյալ տողերով՝
« |
|
», |
ժ. 10-րդ կետով սահմանված աղյուսակը լրացնել հետևյալ տողերով՝
« |
|
», |
ժա. 11-րդ կետում «2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը» բառերը փոխարինել «օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում» բառերով,
ժբ. 12-րդ կետից հանել «սույն հավելվածի 11-րդ կետում նշված կանոնադրական կապիտալի ավելացումները պետք է իրականացված լինեն դրամական միջոցների տեսքով ներդրումների հաշվին» բառերը,
ժգ. 15-րդ կետով սահմանված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
», |
ժդ. 16-րդ կետում «2023» թիվը փոխարինել «2024» թվով,
ժե. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով՝
«19. Որոշման իմաստով մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում»,
ժզ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 20-րդ կետով՝
«20. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից։ Ընդ որում, մեկ փոխառուին մինչև 50 մլն դրամ սահմանաչափով վարկային/լիզինգային պայմանագրերի դեպքում նշված եզրակացությունը չի պահանջվում».
5) N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետը «30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս» բառերից հետո լրացնել «, աջակցությանը դիմելու պահին համարվում է եկամտային հարկ վճարող (բացառությամբ QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 50 (հիսուն) ԲՈՒՀ-երից որևէ մեկում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները)» բառերով,
բ. 3-րդ կետում «i» և «ii» նշանները փոխարինել «ա» և «բ» տառերով,
գ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «վճարված» բառը փոխարինել «հաշվարկված» բառով և «վճարումները» բառից հետո լրացնել «կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները» բառերով,
դ. 4-րդ կետում «վճարված» բառը փոխարինել «հաշվարկված» բառով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «վճարված» բառը փոխարինել «հաշվարկված» բառով, ինչպես նաև «քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված եկամտային հարկը» բառերը փոխարինել «քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված և պետական այլ միջոցառումների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի տարբերությունը» բառերով,
զ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում» բառերով, «բարձրագույն ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության» բառերով,
է. 5-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «պաշտոնական» բառը,
ը. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «աշխատանքային պայմանագրի» բառերից հետո լրացնել «կամ ծառայությունների մատուցման պայմանագրի» բառերով,
թ. 5-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթղթի» բառից հետո լրացնել «և հանրային ծառայության համարանիշի» բառերով,
ժ. 5-րդ կետի 5-րդ ենթակետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում ծրագիրն իրականացնող մարմնի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի, ինչպես նաև երկրում գտնվելու տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ»,
ժա. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով՝
«13. Միջոցառման իմաստով դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ է համարվում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ կոչում ունեցող ԲՈՈՒՄ-ը»:
ժբ. լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝
«14. Միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի և լիզինգի սպասարկումը շարունակում է իրականացվել միևնույն պայմաններով:
3. Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «գ» կետի 1-ին մասը և «ժզ» պարբերությունը տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |