ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 սեպտեմբերի 2017 թ. |
թիվ 51-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹՎԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՌԱԴԻՈԾՐԱԳՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 2 ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով է ներկայացրել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 2 մրցույթին մասնակցելու հայտ:
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտեր չեն ներկայացվել։
2017 թվականի սեպտեմբերի 15-ին կայացած Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դռնբաց նիստում «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։
Ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը պարզեց.
Հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերն ամբողջական են, ինչպես նաև դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:
«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության բիզնես ծրագիրը իրատեսական է` հիմնավորված հաշվարկներով և վերլուծություններով:
Տեխնիկական հնարավորությունները համապատասխանում են ռադիոհաղորդումների արտադրության ու հեռարձակման արդի պահանջներին:
Ֆինանսական կարողությունները հիմնավորված են փաստաթղթերով և բավարար են բիզնես ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվում է բավարար։
Հայտում և կից փաստաթղթերում ներկայացված սեփական և հայրենական արտադրության հաղորդումների ծավալը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, իսկ բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։
«ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությունը ռադիոհեռարձակման ոլորտում ունի բազմամյա փորձ:
Հաշվի առնելով վերոնշյալը, 2017 թվականի սեպտեմբերի 26-ին Հանձնաժողովի անդամները բաց վարկանիշային քվեարկությամբ ներկայացված հայտին տվել են հետևյալ գնահատականները.
Անուն, ազգանուն |
Քվեարկության գնահատական |
Գագիկ Բունիաթյան |
7 |
Վլադիմիր Օհանյան |
6 |
Կորյուն Առաքելյան |
7 |
Հայկ Քոթանյան |
8 |
Տիգրան Հակոբյան |
6 |
Արմեն Մկրտչյան |
6 |
Ռոլանդ Շառոյան |
7 |
Դավիթ Ամալյան |
7 |
Ընդամենը` 54 |
Հիմք ընդունելով վարկանիշային քվեարկության արդյունքները և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 46-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 2 մրցույթին մասնակցելու 2017 թվականի սեպտեմբերի 5-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությանը ճանաչել թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետական սփռման, ընդհանուր ուղղվածության ռադիոծրագրի հեռարձակման լիցենզավորման թիվ 2 մրցույթի հաղթող:
2. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրի հեռարձակման լիցենզիա:
3. «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերությանը տրամադրել հետևյալ հաճախականությունները. ք. Երևան՝ 104.1 ՄՀց, գ. Ամասիա՝ 101.1 ՄՀց, ք. Գյումրի՝ 106.6 ՄՀց, գ. Ջրափի՝ 105.9 ՄՀց, գ. Նորաշեն՝ 102.7 ՄՀց, ք. Ստեփանավան՝ 102.2 ՄՀց, Պուշկինի Լեռնանցք՝ 91.7 ՄՀց, գ. Սարալանջ՝ 100.7 ՄՀց, ք. Սպիտակ՝ 105.3 ՄՀց, ք. Վանաձոր՝ 106.3 ՄՀց, գ. Չկալով՝ 106.7 ՄՀց, գ. Լորուտ՝ 104.3 ՄՀց, գ. Սանահին՝ 105.1 ՄՀց, գ. Թեղուտ՝ 89.8 ՄՀց, գ. Ջիլիզա՝ 91.9 ՄՀց, ք. Նոյեմբերյան՝ 103.6 ՄՀց, ք. Իջևան՝ 101.6 ՄՀց, ք. Դիլիջան՝ 100.2 ՄՀց, գ. Մոսեսգեղ՝ 105.0 ՄՀց, գ. Կոթի՝ 90.7 ՄՀց, գ. Իծաքար՝ 101.9 ՄՀց, գ. Արծվաբերդ՝ 101.9 ՄՀց, ք. Ապարան՝ 105.1 ՄՀց, ք. Աշտարակ՝ 100.4 ՄՀց, գ. Ծաղկահովիտ՝ 104.8 ՄՀց, ք. Հրազդան՝ 105.5 ՄՀց, գ. Հանքավան՝ 100.5 ՄՀց, գ. Մեղրաձոր՝ 101.5 ՄՀց, գ. Գառնի՝ 100.1 ՄՀց, գ. Անտառամեջ՝ 100.3 ՄՀց, գ. Դրախտիկ՝ 101.3 ՄՀց, ք. Գավառ՝ 103.7 ՄՀց, ք. Արմավիր՝ 100.4 ՄՀց, ք. Էջմիածին՝ 101.3 ՄՀց, ք. Վեդի՝ 103.1 ՄՀց, ք. Արտաշատ՝ 100.5 ՄՀց, գ. Խաչիկ՝ 105.3 ՄՀց, գ. Ռինդ՝ 100.3 ՄՀց, ք. Եղեգնաձոր՝ 104.8 ՄՀց, ք. Ջերմուկ՝ 102.8 ՄՀց, գ. Սերս՝ 104.1 ՄՀց, գ. Մարտիրոս՝ 89.1 ՄՀց, գ. Նոր Ազնաբերդ՝ 107.1 ՄՀց, գ. Եղեգիս՝ 104.5 ՄՀց գ. Հերմոն՝ 103.4 ՄՀց, գ. Մուցք՝ 100.9 ՄՀց, ք. Սիսիան՝ 106.7 ՄՀց, գ. Սոֆլու՝ 103.1 ՄՀց, գ. Դարբաս՝ 104.5 ՄՀց, ք. Գորիս՝ 105.6 ՄՀց, գ. Խնածախ՝ 106.1 ՄՀց, գ. Տանձավեր՝ 105.3 ՄՀց, գ. Անտառաշատ՝ 103.3 ՄՀց, ք. Կապան՝ 107.2 ՄՀց, գ. Եղվարդ՝ 104.2 ՄՀց ք. Քաջարան՝ 100.7 ՄՀց, գ. Գեղի՝ 103.5 ՄՀց, գ. Տաշտուն՝ 91.7 ՄՀց, ք. Մեղրի՝ 105.4 ՄՀց, գ. Շվանիձոր՝ 90.7 ՄՀց, գ. Նյուվադի՝ 105.2 ՄՀց, գ. Ագարակ՝ 103.5 ՄՀց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի
ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան