Գլխավոր տեղեկություն
Համար
N 1215-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2018-01.01.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.10.18/62(1337) Հոդ.973
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1215-Ն

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 6
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1215-Ն որոշման

 

ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՍԱՐՔ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օրենքով սահմանված կարգով ավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կանոնավոր փոխադրումներ իրականացնողներ) կողմից անսարք ավտոբուսների փոխարինման վերաբերյալ հարկային մարմին տեղեկատվություն ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Անսարք ավտոբուսի փոխարեն նոր ավտոբուս շահագործելու համար կանոնավոր փոխադրումներ իրականացնողները մինչև նոր ավտոբուսի շահագործումը հարկային մարմին են ներկայացնում անսարք ավտոբուսը փոխարինելու վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ` տեղեկատվություն): Տեղեկատվությունը ներառվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացվող` արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունում` որպես տվյալ ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարության փոփոխություն:

3. Հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունում պարտադիր նշվում են`

1) կանոնավոր փոխադրումներ իրականացնողի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը.

2) արտոնագրային հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանը, որի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմին է ներկայացվել արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարություն.

3) անսարք ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը.

4) փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը կամ դեղին հիմնագույնի համարանիշը, նստատեղերի քանակը:

4. Կանոնավոր փոխադրումներ իրականացնողների կողմից սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան տրամադրում է փոփոխված արտոնագիր: Ընդ որում, տվյալ դեպքում արտոնագիր տրամադրելու համար փոխարինող ավտոբուսներով իրականացվող կանոնավոր փոխադրումների մասով արտոնագրային հարկ չի վճարվում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան