Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2017-26.03.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.157
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.04.2017
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.03.2020

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 ապրիլի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60317148

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

3 ապրիլի 2017 թ.

թիվ 02-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն նոտարի գործունեության մասին» Ձև թիվ 1-նոտար պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2017թ. ապրիլի 3-ի
թիվ 02-Ն որոշման

 

«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2002թ. օգօստոսի 12-ի
թիվ 172-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՆՈՏԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Նոտարի գործունեության մասին» ձև N 1-նոտար (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

3. Հաշվետվությունը ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Սյունակ Բ-ում բերվում է նոտարական գործողությունների տեսակների անվանումները:

6. Սյունակ 1-ում բերվում է ըստ նոտարական գործողությունների` գործերի քանակը:

7. Սյունակ 2-ում բերվում է նոտարական գործողությունների կատարման համար գանձված պետական տուրքի գումարի չափը:

 

 Ձև 1-նոտար
(եռամսյակային)

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

20  թ. __________________ եռամսյակ

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

Հեռախոսահամար(ներ)  _____________________________________________________
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________
Ղեկավար

 _______________________________________________________
(Ազգանուն, անուն, ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ լիազորված այլ անձ)  

 _______________________________________________________
(Ազգանուն, անուն, ստորագրություն)
 

Լրացվել է  « ____ » ___________________ 20 _____ թ.

Ներկայացվում է Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
Ներմուծեք նկարագրությունը_900652-45-14, e-mail : info@armstat.am

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Տողի
հա-մարը

Նոտարական գործողության տեսակը

Գործողու-թյունների
քանակը, միավոր

Գանձված պետական տուրքը,
հազ. դրամ

Ա

Բ

1

2

1

Անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

   

1.1

բնակելի տների կամ բնակարանների (հողամասերով կամ

առանց հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում)

   

1.2

միայն հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում

   

1.3

այլ անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

   

2

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

   

2.1

բնակարանների վարձակալության պայմանագրերի

վավերացում

   

2.2

միայն հողամասերի վարձակալության պայմանագրերի

վավերացում

   

2.3

այլ անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի

վավերացում

   

3

Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

   

3.1

միայն հողամասերի անհատույց օգտագործման

պայմանագրերի վավերացում

   

3.2

այլ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի

վավերացում

   

4

Սերվիտուտի մասին պայմանագրերի վավերացում

   

5

Անշարժ գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում` բացի գրավից

   

6

Գրավի պայմանագրերի վավերացում

   

6.1

անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի

պայմանագրերի վավերացում

   

6.2

գրավի այլ պայմանագրերի վավերացում

   

7

Շարժական գույքի վերաբերյալ պայմանագրերի վավերացում

   

7.1

ավտոտրանսպորտային միջոցների օտարման պայմանագրերի

վավերացում

   

7.2

շարժական գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի

վավերացում

   

8

1-7 կետերում չնշված այլ պայմանագրերի վավերացում

   

9

Կտակների վավերացում

   

10

Լիազորագրերի վավերացում

   

10.1

անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման կամ

տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացում

   

10.2

ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, տնօրինման

կամ օգտագործման լիազորագրերի վավերացում

   

10.3

այլ լիազորագրերի վավերացում

   

10.4

կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրի

տրամադրում

   

11

Այլ գործարքների վավերացում

   

12

Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

   

13

Ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրում

   

13.1

բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված

ժառանգության իրավունքի վկայագրի չեղյալ համարում

   

14

Ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրերի տրամադրում

   

14.1

նոտարական ակտերի կրկնօրինակների տրամադրում

   

15

Փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկության վավերացում

   

16

Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացում

   

17

Փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացում

   

17.1

նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության

վավերացում

   

18

Քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատում

   

19

Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատում

   

19.1

անձանց ազգակցական հարաբերությունների վերաբերյալ

փաստի հաստատում

   

19.2

անձի՝ ուրիշի խնամքի տակ լինելու փաստի հաստատում

   

19.3

ծննդյան որդեգրման (դստերագրման), ամուսնության,

ամուսնալուծության և մահվան գրանցման փաստի

հաստատում

   

19.4

ժառանգության բացման վայրի և ժառանգությունն ընդունելու

փաստի հաստատում

   

19.5

իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիության

(բացառությամբ՝ անձնագրի և զինվորական փաստաթղթերի)

փաստի հաստատում

   

19.6

սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստի

հաստատում

   

19.7

այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի

հաստատում

   

20

Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնության հաստատում

   

21

Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակի հաստատում

   

22

Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները կամ այլ փաստաթղթերը այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին փոխանցելը

   

23

Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը, հանձնելը կամ վերադարձնելը

   

24

Փաստաթղթեր ի պահ ընդունելը

   

25

Ապացույցների ապահովումը

   

26

Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացում

   

26.1

կատարողական մակագրության թերթի տրամադրում

   

26.2

գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող

մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ

նախնական նշում կատարելու մասին ծանուցում

   

26.3

անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց

պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ

ենթակա ոչօրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ

փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև

գործարքների վավերացման կամ փաստաթղթերի

պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ

խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների

մատուցում

   

27

Ընդամենը

   
»: