Գլխավոր տեղեկություն
Համար
N 1077-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.11.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2015 թվականի N 1077-Ա

 

ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանին 2015 թվականի նոյեմբերի 18-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Հայաստան-պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի շրջանակներում՝ տեղում էլեկտրոնային կառավարման ոլորտում երկրի առաջավոր փորձին ծանոթանալու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Նունե Խաչատրյանի, Արամ Բադալյանի և Կարեն Իսախանյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստան-պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի գնումների պլանի 4.5.1-ին կետով հատկացվող միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արամ Բադալյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 16

Երևան