Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.29
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.12.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016026

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 279-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել ռիսկով կշռված ակտիվների հաշվարկը և բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ և 48-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգ 2-ի 34.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.5. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

2) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ում՝

ա. 6.19., 6.21.1 և 6.21.2 կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. լրացնել նոր 6.21.3.-ից 6.21.6.կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

6.21.3. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

0%

6.21.4. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

10%

6.21.5. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

20%

30%

6.21.6. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

50%

75%

գ. լրացնել նոր 7.2. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7.2. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ սույն հավելվածի 6.21.3-ից 6.21.6-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ՝ նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշերի առկայության դեպքում:»,

դ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Բանկերը ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են կշռել յուրաքանչյուր ակտիվի նկատմամբ սույն հավելվածի 6-րդ կետով համապատասխան արժույթի համար սահմանված «վարկանիշ չունեցող» ակտիվին համապատասխանող ռիսկի կշռով` հաշվի չառնելով վերջիններիս անհատական վարկանիշերը: Նման մոտեցման կիրառման դեպքում բանկերը տարին մեկ անգամ ընտրում են սույն կետում նշված մոտեցումը, որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնեն այդ մասին Կենտրոնական բանկին` մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:»,

ե. 11.-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) այն դեպքում, երբ 6.24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են 6.17-ից 6.21.6-րդ կետերի պահանջներին, ապա տվյալ պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 6.17-ից 6.21.6-րդ կետերով սահմանված վարկանիշերին համապատասխան ռիսկի կշիռները:»,

զ. 16-րդ կետի «ա» պարբերությունում հանել «կամ Կենտրոնական բանկի» բառերը,

է. 25-րդ կետի 25.14. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25.14. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

ը. 25-րդ կետի 25.16. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25.16. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

թ. 26-րդ կետի 26.4. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26.4. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

ժ. 26-րդ կետի 26.9. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26.9. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

ժա. ուժը կորցրած ճանաչել 29-րդ կետը,

ժբ. 37-րդ կետից հանել «, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ» բառերը,

3) Կանոնակարգ 2-ի հավելված 4-ում՝

ա. 15-րդ կետի 15.3-րդ ենթակետի «բ» պարբերությունում «, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից «Բ-» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների պարտքային արժեթղթերը» բառերը փոխարինել «, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ այն ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքային արժեթղթերը, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից:»,

բ. 32-րդ կետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպության կապիտալի գործիք է, որի վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, և»:,

4) Կանոնակարգ 2-ի հավելված 11-ի 2-րդ և 3-րդ կետերը ««Էյ-Սի-Թի-Այ-Էյ-Էմ»-ից (ACTIAM)» բառերից հետո լրացնել ««Բլյու Օրչարդ» Միկրոֆինանսավորման ֆոնդից (Blue Orchard Microfinance Fund)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից: Ընդ որում՝ մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի և թողարկված արժեթղթերի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ ռիսկի կշիռները` մինչև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ առևտրային կազմակերպությունների վարկանիշերի դադարեցումը, կամ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված տեղական վարկանիշերի տրամադրման համակարգի ներդրմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում

Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

«Ա»-ից «Բ -» 20
«Գ+»- ից «Գ -» 50
«Դ+»- ից «Դ -» 100
«Ե+»- ից «Զ» 150

«Ա+»-ից «Բ -» 30
«Գ+»-ից «Գ -» 75
«Դ+»-ից «Դ -» 150
«Ե+»-ից «Զ» 225

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 21
Երևան