ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 հուլիսի 2015 թ. ք. Երևան |
N 02-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԹԻՎ 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 25-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երրորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014 թվականի օգոստոսի 29-ի «Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռությանը նպաստելու մասին» թիվ 04-Ն որոշման եզրափակիչ մասը լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Հաստատել սույն որոշման կատարմանն ուղղված գործողությունների 2015-2017թթ. ծրագիրը` համաձայն հավելվածի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ |
Ա. Մկրտումյան |
Հավելված |
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2014 թ. օգոստոսի 29-ի «Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարությանը նպաստելու մասին» թիվ 04-Ն որոշման կատարմանն ուղղված գործողությունների 2015-2017 թթ. ծրագիր
N |
Միջոցառումներ |
Իրականացնող մարմիններ |
Ժամկետներ |
Արդյունք |
1. |
Մոնիթորինգի իրականացում՝ պարզելու համար դատական համակարգում գենդերային (սեռային) հավասարության վերաբերյալ տարբեր հասարակական խմբերում առկա մոտեցումները և կարծիքները |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2015թ. սեպտեմբեր - 2016թ. փետրվար |
Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ համապարփակ զեկույցի հրապարակում |
2. |
Մոնիթորինգի արդյունքների ամփոփման, ինչպես նաև միջազգային փորձի վերլուծության և դրա արդյունքում ուսումնական նյութերի և ուսումնական թեմատիկ ծրագրերի մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծում |
ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայնության դեպքում նաև՝ Արդարադատության ակադեմիա Փաստաբանների պալատ/Փաստաբանների դպրոց |
2016թ. մարտ- 2016թ. հունիս |
Ուսումնական նյութեր, ուսումնական թեմատիկ ծրագրեր |
3. |
Ամառային դպրոցի կազմակերպում, որի ուսումնական ծրագիրը կներառի նաև նախորդ երկու միջոցառումների արդյունքների լուսաբանումը |
ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայնության դեպքում նաև՝ Արդարադատության ակադեմիա Փաստաբանների պալատ/Փաստաբանների դպրոց |
2016թ. հուլիս- 2016թ. օգոստոս |
Ամառային դպրոցում ներառված խմբերում գենդերային հարցերի վերաբերյալ իրավագիտակցության բարձրացում |
4. |
Արդարադատության ակադեմիայի, Փաստաբանների պալատի/Փաստաբանների դպրոցի, |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2015թ. սեպտեմբեր - 2017թ. դեկտեմբեր |
Հասարակական լայն շրջանների մասնակցության ապահովում և գործողությունների ծրագրի համատեղ իրականացում |
5. |
Ավագ դպրոցների աշակերտների հետ հանդիպում (այց դատարան, քննարկում, դատախաղ և այլն) |
ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայնության դեպքում նաև՝ |
2016 թ. սեպտեմբեր - 2016 թ. հոկտեմբեր |
Աշակերտների շրջանում գենդերային հարցերի վերաբերյալ իրավագիտակցության բարձրացում |
6. |
Պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների մասնակցությամբ 3 կամ ավելի սեմինար (քննարկում, կլոր սեղան, վերապատրաստում և այլն) |
ՀՀ արդարադատության նախարարություն Համաձայնության դեպքում նաև՝ |
2016թ. նոյեմբեր - 2017թ. հունիս |
Սեռային (գենդերային) հավասարության ընկալման խրախուսում |
7. |
Միջոցառումների իրականացման վերաբերյալ համապարփակ տեղեկատվության պարբերաբար հրապարակում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2015թ. սեպտեմբեր - 2017թ. դեկտեմբեր |
Ծրագրի իրականացման վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում |
8. |
Ծրագրի արդյունավետության գնահատում (զեկույց) առ այն, որ դատարաններում սեռային հավասարության դրական փոփոխության աճը կազմում է 50%, իսկ հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացել է |
ՀՀ արդարադատության նախարարություն |
2017թ. հուլիս- 2017թ. դեկտեմբեր |
Դատարաններում սեռային հավասարության աճ Հասարակության իրազեկվածության բարձրացում |