Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.29/25(1114) Հոդ. 334
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 ապրիլի 2015 թվականի N 412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Հաստատել՝ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները` համաձայն կարգի N 6 հավելվածի, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն չնախատեսող` գլխավոր հատակագծում հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին դիմումի և հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումի ձևերը՝ համաձայն կարգի NN 7 և 8 հավելվածների:».

2) որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգում՝

ա. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 6-րդ մասի և սույն կարգի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` պետական կառավարման մարմիններ) և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված այլ կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) համաձայնեցմանը:

7. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համայնքի ավագանու կողմից կարող են հաստատվել միայն լիազոր մարմնում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տրվում է դրական եզրակացություն, եթե բոլոր պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) ստացվել են դրական կարծիքներ:

Այն դեպքում, երբ շահագրգիռ մարմիններից ստացվել են բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), լիազոր մարմինը նախագիծը համապատասխան դիտողությունների (առաջարկությունների) հետ միասին վերադարձնում է լրամշակման, որից հետո կրկին ներկայացնում է բացասական կարծիք ներկայացրած շահագրգիռ մարմիններ՝ կարծիքների:

Եթե կրկին չի ապահովվում սույն կետի երկրորդ պարբերության պահանջը, լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար:

Այն դեպքում, երբ շահագրգիռ մարմինների 2/3-ից ավելին ներկայացրել է բացասական կարծիք, ապա քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթը կամ նախագծման առաջադրանքը կամ առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը համապատասխան հիմնավորմամբ մերժվում է:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով:»,

բ. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:»,

գ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Գլխավոր հատակագծի նախագծային նյութերի կազմում կամ որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող՝ համայնքի հողերի օգտագործման սխեման (այսուհետ` հողերի օգտագործման սխեմա) մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում`

1) գլխավոր հատակագծի կազմում մշակված հողերի օգտագործման սխեման հաստատվում և փոփոխվում է օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.

2) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող՝ հողերի օգտագործման սխեման, եթե այն հանգեցնում է գլխավոր հատակագծի փոփոխությունների, հաստատվում և փոփոխվում է սույն կարգի պահանջների ապահովմամբ գլխավոր հատակագծում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:»,

դ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կատարվում են օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման համար նախատեսված ընթացակարգով, եթե`

ա. դրանք հանգեցնում են գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխությունների,

բ. գլխավոր հատակագծի հաստատումից հետո` գլխավոր հատակագծով չնախատեսված առանձին հողերի նպատակային նշանակության փոփոխությունների հանրագումարը կազմել է բնակավայրի կառուցապատված տարածքների ընդհանուր մակերեսի տասը կամ ավելի տոկոսը,

գ. փոփոխվում է գլխավոր հատակագծով սահմանված կառուցապատման հերթականությունը (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ):»,

ե. 15-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող կամ քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները, բացառությամբ սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից: Հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում, հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների (այսուհետ` օգտագործող) նախաձեռնությամբ, հողերի գործառնական նշանակության (բացառությամբ քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերի) փոփոխություններ կատարելու դեպքում՝ նշված սուբյեկտները համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում՝ համաձայն սույն կարգի N 7 հավելվածի: Համայնքի ղեկավարը սույն կարգով սահմանված ժամկետներում և կարգով դիմումին ընթացք է տալիս (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում կամ սույն կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում ներկայացնում է լիազոր մարմնի համաձայնեցմանը) դիմումն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին (կառուցապատողին) ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) տրամադրման շրջանակներում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»,

զ. 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխությունները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ, եթե՝

ա. դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,

բ. դրանք առնչվում են սույն կարգի 6-րդ կետում նշված շահագրգիռ մարմինների կանոնադրական խնդիրներին,

գ. հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում,

դ. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դասակարգմամբ` բարձր և բարձրագույն ռիսկայնության օբյեկտների (ներառյալ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները) կառուցման համար,

ե. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար։

Նշված դեպքերում լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարցերը քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովի նիստում կամ համաձայնեցվում խնդրին առնչվող շահագրգիռ մարմինների հետ.»,

է. 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.

«4) սույն կետի 1-ին ենթակետում չնշված դեպքերում առանձին հողամասի (այսուհետ՝ առանձին հողամաս) նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է սույն կարգի 50.1-ին և 50.2-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան, ընդ որում, հողամասի յուրաքանչյուր մեկ կադաստրային միավորի համար կազմվում է առանձին գործ:

Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը չի իրականացվում հիմնադրութային փաստաթղթի մշակմամբ և չի համարվում շրջակա միջավայրի վրա ազդեցության և քաղաքաշինական համալիր փորձաքննությունների ենթակա գործունեություն.

5) անկախ առանձին հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխման հանգամանքից՝ գլխավոր հատակագծով չնախատեսված` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտներին վերաբերող գործերը լիազոր մարմինը քաղաքաշինական նորմերին համապատասխանության դեպքում ներկայացնում է հակահրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին (նպատակային նշանակության փոփոխության դեպքում` կցելով շահագրգիռ մարմինների կարծիքները), որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր դրական կամ բացասական (համապատասխան իրավական հիմքին հղումով) եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին` դրա մասին տեղեկացնելով լիազոր մարմնին:»,

ը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1. Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների նախաձեռնությամբ հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու դեպքում նշված սուբյեկտները համայնքի ղեկավարին ներկայացնում են դիմում՝ համաձայն սույն կարգի N 8 հավելվածի: Համայնքի ղեկավարը դիմումն ստանալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում`

1) օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշում հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին, եթե տվյալ հողամասի համար այդպիսի նպատակային նշանակություն սահմանված է գլխավոր հատակագծով.

2) սույն կարգի 50.1-ին կետով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային նշանակություն:»,

թ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.

«17.1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են սույն կարգի N 6 հավելվածով:»,

ժ. 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնին» բառերով,

ժա. 21-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին (այսուհետ` շահագրգիռ պետական կառավարման մարմիններ)» բառերը փոխարինել «շահագրգիռ մարմիններին`» բառերով,

ժբ. 22-րդ կետից հանել «աշխատանքային կարգով» բառերը,

ժգ. 22-րդ կետը «լրամշակել» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերով,

ժդ. 22-րդ կետը «5» թվից առաջ լրացնել «այն ստանալու օրվանից» բառերով,

ժե. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագիծն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է այն և ներկայացնում լիազոր մարմին:»,

ժզ. 23-րդ կետը «10» թվից առաջ լրացնել «այն ստանալու օրվանից» բառերով,

ժէ. 25-րդ կետից հանել «առաջադրանքի նախագիծը քննարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որից հետո» բառերը, իսկ «3» թիվը փոխարինել «5» թվով,

ժը. ուժը կորցրած ճանաչել 28-րդ կետը,

ժթ. 30-րդ կետի առաջին նախադասությունը «5» թվից առաջ լրացնել «հասարակական քննարկումից հետո» բառերով,

ի. 31-րդ կետն «ապա լիազոր մարմինը`» բառերից հետո լրացնել «առաջադրանքի պատճենն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝» բառերով,

իա. 31-րդ կետը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և արտակարգ իրավիճակների» բառերով,

իբ. 31-րդ կետը «հակասություններ առաջացնող դրույթներն» բառերից հետո լրացնել «առաջարկն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

իգ. 34-րդ կետը «ղեկավարը» բառից հետո լրացնել «պայմանագիրը կնքելուց հետո» բառերով,

իդ. 36-րդ կետը «հատակագիծը» բառից առաջ լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

իե. 36-րդ կետից հանել «2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմամբ» բառերը,

իզ. 36-րդ կետում «սահմանված» բառը փոխարինել «սահմանած» բառով,

իէ. 39-րդ կետը «որից հետո» բառերից հետո լրացնել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

իը. 40-րդ կետը «մասնակցելու համար» բառերից հետո լրացնել «` պահպանելով սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետները» բառերով, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» բառերով,

իթ. 42-րդ կետը «նախագիծը» բառից հետո լրացնել «կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկությունը» բառերով,

լ. 42-րդ կետն «աշխատանքային օրվա» բառերից հետո լրացնել «(առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա)» բառերով,

լա. 43-րդ կետը «նախագիծը» բառից հետո լրացնել «, կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկությունը» բառերով,

լբ. 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Համայնքի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում թերություններն ուղղում է և ներկայացնում լիազոր մարմին:

Եթե գլխավոր հատակագծի լրամշակված նախագիծը և կից փաստաթղթերը կրկին չեն բավարարում սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերության (բոլոր շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունների առկայությունը) պահանջը, ապա դրանք` համապատասխան հիմնավորումներով, սույն կարգի 42-րդ կետում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից վերադարձվում են համայնքի ղեկավարին: Այս դեպքում համայնքի ղեկավարը միակողմանի լուծում է սույն կարգի 32-րդ կետում նշված պայմանագիրը` կիրառելով պայմանագրի համապատասխան դրույթները:»,

լգ. 44-րդ կետը «նախագծի» բառից հետո լրացնել «կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկության» բառերով,

լդ. 44-րդ կետն «աշխատանքային օրվա» բառերից հետո լրացնել «(առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա)» բառերով,

լե. 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46. Լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները, ընդ որում`

1) եթե շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքները դրական են, ապա լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջի ապահովման դեպքում կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը` հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ, երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համայնքի ղեկավարին և միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին.

2) եթե շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների ու դիտողությունների արդյունքում ենթադրվում է նախագծային լուծումների փոփոխում, ապա գլխավոր հատակագծի նախագիծը վերադարձվում է համայնքի ղեկավարին՝ լրամշակման, որն այն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում գլխավոր հատակագծի լրամշակված նախագիծը ներկայացնում է լիազոր մարմին: Լրամշակված նախագծի կազմում ներկայացվում են ստացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա փոփոխված նախագծային նյութերի վերաբերյալ բացատրագիրը` անհրաժեշտ հիմնավորումներով, փոփոխված և (կամ) լրացված նախագծային փաստաթղթերը.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված` գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունները համայնքի ղեկավարի կողմից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը դրանք ներկայացնում է առաջարկությունը կամ դիտողությունը ներկայացրած հանձնաժողովի անդամին (անդամներին), ով (ովքեր) նշված նյութերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 3 աշխատանքային օրվա) ընթացքում իր (իրենց) կարծիքն է (են) հայտնում լիազոր մարմնին: Սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջի ապահովման դեպքում լիազոր մարմինը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը տրամադրում է համայնքի ղեկավարին և միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետներում և կարգով։»,

լզ. 47-րդ և 48-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Եթե կրկին ապահովված չէ սույն կարգի 7-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջը, ապա լիազոր մարմինը կարծիքներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` կոմիտեի առաջիկա նիստում զեկուցման համար: Կոմիտեի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում է հանձնաժողովի՝ բացասական կարծիք ներկայացրած անդամը, որը կոմիտեի քննարկմանն է ներկայացնում իր հիմնավորումը: Կոմիտեում քննարկման արդյունքում ընդունված որոշումն արձանագրվում է: Կոմիտեի դրական որոշումը հիմք է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և սահմանված կարգով ընթացք տալու համար:

48. Կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը կոմիտեի արձանագրության հետ միասին փոխանցում է համայնքի ղեկավարին և հանձնաժողովի անդամներին:

Կոմիտեի բացասական որոշումը հիմք է միջգերատեսչական հանձնաժողովի բացասական եզրակացության համար: Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունը` մերժման համապատասխան հիմքերով (կոմիտեի արձանագրության հետ միասին) վերադարձնում է համայնքի ղեկավարին և միաժամանակ փոխանցում հանձնաժողովի անդամներին` կոմիտեի նիստի արձանագրությունն ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:»,

լէ. 49-րդ կետը «դրական եզրակացությունը» բառերից հետո լրացնել «ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

լը. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 50.1-ին և 50.2-րդ կետերով.

«50.1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության դեպքում համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմին է ներկայացվում տեղեկանք-հիմնավորում՝ համաձայն սույն կարգի N 6 հավելվածի, որում նշվում են փոփոխություն կրող հողամասի մակերեսը, փաստացի և գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային նշանակությունը, նախատեսվող օբյեկտի (օբյեկտների) բնույթը և ծավալը, իրավիճակային հատակագիծը, հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծում, համայնքի ավագանու որոշման նախագիծը, հողամասի սեփականատիրոջ կամ օգտագործողի դիմումը և սույն կարգի N 6 հավելվածով սահմանված այլ տեղեկություններ:

Սույն կետում նշված փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված եզրակացությունների հիման վրա կազմվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ընդ որում, հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու կողմից կարող է հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

Համայնքի ղեկավարն առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ սույն կարգի 50.1-ին կետում նշված փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին, որը միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության կազմման հետագա գործառույթներն իրականացնում է սույն կարգով սահմանված ժամկետներում և կարգով:

50.2. Համայնքների ղեկավարները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ լիազոր մարմին են ներկայացնում համայնքի գլխավոր հատակագծում՝ հաշվետու ժամանակահատվածում կատարված բոլոր փոփոխությունները` տեղադրված համայնքի հերթապահ քարտեզի վրա:»,

լթ. սույն կարգի N 1 հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունը «կազմով» բառից հետո լրացնել «(գծագրական նյութերը ներկայացվում են սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ եթակետերով սահմանված ձևաչափով)» բառերով,

խ. ուժը կորցրած ճանաչել սույն կարգի N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը,

խա. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) տրանսպորտի ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`»,

խբ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Տրանսպորտի՝ գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են նույն գույնի համապատասխանաբար` հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ:»,

խգ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ինժեներական ենթակառուցվածքների և տարածքի ինժեներական նախապատրաստման ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում գոյություն ունեցող և նախագծային`»,

խդ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ինժեներական ենթակառուցվածքների (ջերմամատակարարում, գազամատակարարում և սույն ենթակետի «բ» պարբերությամբ նշված այլ օբյեկտներ) գոյություն ունեցող և նախագծային գծային օբյեկտները գծագրի վրա նշվում են տարբեր գույներով, համապատասխանաբար` հոծ և կետագիծ գծերով, իսկ կետային օբյեկտների տարածքները` նույն գույնի թափանցիկ լիցքերով` նախագծայինի դեպքում ավելացնելով համապատասխան գույնի շեղագիծ:»,

խե. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ, որտեղ միագույն գծային հենակետային հիմքի վրա ցույց են տրվում`»,

խզ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը «տարածքները» բառից հետո լրացնել «(գծագրի վրա արտահայտվում է նշված տարածքների համարակալմամբ և գծագրի աղյուսակում ներկայացված դրանց դասակարգմամբ ու գնահատմամբ),» բառերով,

խէ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը «ռեժիմների» բառից հետո լրացնել «(լրացվում է սույն կետի «բ» ենթակետում նշված աղյուսակում)» բառերով,

խը. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերությունը «փուլերի» բառից հետո լրացնել «(գծագրի վրա հողամասերը նշվում են համապատասխանաբար «Ա», «Մ», «Ե» տառերով),» բառերով,

խթ. սույն կարգի N 4 հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված աղյուսակներում լրացվում են փոփոխություններ կրող հողամասերի մակերեսները, առկա և նախագծային նպատակային ու գործառնական նշանակությունները: Աղյուսակներն առանձնացվում են ըստ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված փուլերի:»,

ծ. սույն կարգը լրացնել հետևյալ նոր՝ NN 6, 7 և 8 հավելվածներով.

 

«Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով կազմված նյութերում (տեղեկանք-հիմնավորում) նշվում են`

1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի ներկայացրած դիմումը հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում` վերջիններիս ստորագրությամբ), որում նշվում են`

ա. փոփոխություն կրող հողամասի (այսուհետ` հողամաս) սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը,

բ. ինքնակամ շինությունների (առկայության դեպքում) մասին տեղեկատվությունը,

գ. հողամասի ծածկագիրն ու մակերեսը, փաստացի և գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային ու գործառնական նշանակությունները,

դ. նախատեսվող օբյեկտի բնույթն ու ծավալը.

2) համայնքի ավագանու որոշման նախագիծը.

3) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծում (գլխավոր հատակագծի հենքի վրա)` 1:10000 կամ 1:25000 մասշտաբով.

4) հողամասի հատակագիծը (շրջադարձային կետերի կոորդինատներով) և կից հողօգտագործումները (կառուցապատումները)՝ 1:500 կամ 1:1000 մասշտաբով.

5) տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու մասին.

6) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ դասակարգման (միջպետական, հանրապետական, տեղական նշանակության), և դրանց անվանումները` հողամասից 70 մետր շառավղով.

7) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին վերաբերող հիմնական պահանջները (առկայության դեպքում):

 

Հավելված N 7
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

Ձև

 

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

___________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)

 

Խնդրում եմ ________________ հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել_____________________________________________:

(նշել նպատակը)

Տեղեկացնում եմ`

1) հողամասի ծածկագիրը՝ _________________________________________.

2) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը՝ _______ .

3) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը՝ _____ .

4) փոփոխվող հողամասի նախատեսվող գործառնական նշանակությունը` ___________________________________________________________________.

5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝

__________________________________________________________________ .

6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը՝ _________________________ թերթ.

7) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)՝ ___________________։

 

Դիմող

________________________
(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

 

_______ ______________20   թ.

 

Հավելված N 8
Հայաստանի Հանրապետության համայնքների
(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի
մշակման, փորձաքննության, համաձայնեցման,
հաստատման ու փոփոխման կարգի

 

Ձև

 

___________________________________

(համայնքի անվանումը)

___________________________________

(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________________

(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)

___________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել _________________________ հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը:

Տեղեկացնում եմ՝

1) հողամասի ծածկագիրը՝ ___________________.

2) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը՝ ________.

3) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը՝ ______.

4) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ ___________________________________________________________________.

5) նախատեսվող օբյեկտի բնույթն ու ծավալը՝ _________________________.

6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝ ___________________________________________________________________.

7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝ _________________________________________թերթ.

8) ինքնակամ շինություններ (առկայության դեպքում)՝ ___________________:

 

Դիմող

________________________
(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)

 

_______ ______________20   թ.»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 22
Երևան