ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2014 թվականի N 263-Ա
Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին 2014 թվականի ապրիլի 25-27-ը գործուղել Դանիայի Թագավորություն՝ Օդերի համայնքի Գյուլլինգ ավանում` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ կայանալիք հիշատակի միջոցառման ու խաչքարի բացման արարողությանը մասնակցելու համար:
2. Ա. Ղահրամանյանի՝ Դանիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Դանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 3 Երևան |