ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2013 թվականի N 1117-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում միջազգային չափանիշներին համապատասխանող գրավիչ ճարտարապետական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպման խնդիրները համակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Ν 1255-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) «Ա. Մուսայան-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ» բառերից հետո լրացնել «Մ. Մաթևոսյան-«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ա. Դոլունց-ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Գրիգորյան-ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 28 Երևան |