ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2014 թվականի N 106-Ա
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1211-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 27-ի «Արման Գալստյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1211-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արման Վահրամի Գալստյանին (ծնվ.` 1989 թ. օգոստոսի 20-ին, բնակության վայրը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գյուղ Փոքր Վեդի, Զորավար Անդրանիկի 18: 2013 թվականին ավարտելով Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան` ընդունվել է նույն բուհի ասպիրանտուրա` «Համաշխարհային տնտեսագիտություն» մասնագիտությամբ:) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի ձմեռային զորակոչը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 11 Երևան |