ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2014 թվականի N 191-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացուցիչներին:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու հետ կապված հարցերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ գործընթացների իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 17-ի N 191-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Գալստյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
Հ. Սարգսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ |
Ս. Ծատուրյան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ |
Ի. Աբգարյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Բարսեղյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի վերլուծության բաժնի պետ |
Ա. Մելիք-Իսրաելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |