ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 2014 թվականի N 131-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի երրորդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի փետրվարի 25-27-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Մինասյանինը, Գ. Մելքոնյանինը, Տ. Հարությունյանինը, Ս. Կարայանինը, Վ. Միրումյանինը, Լ. Դավթյանինը, Պ. Ղալթախչյանինը և Ք. Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Պատվիրակության ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել պատվիրակության՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 24-ի N 131-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Մոսկվա մեկնող պատվիրակության
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Մելքոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Տ. Հարությունյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Կարայան |
-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Լ. Դավթյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Պ. Ղալթախչյան | - Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ք. Պողոսյան | - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |