Գլխավոր տեղեկություն
Համար
N 780-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2013 թվականի N 780-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-14-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մ. Թոռչյանինը և Ա. Սանոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.

5) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 9

 Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 9-ի N 780-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-14-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզաբեկյան -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, 2013 թ. սեպտեմբերի 12-14-ը) 
Ա. Ղևոնդյան -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական (2013 թ. սեպտեմբերի 12-14-ը)
Ս. Աբրահամյան -ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման ՆՏԱ-ի դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ
Մ. Թոռչյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
Դ. Վիրաբյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար
Ա. Աբրահամյան -ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ համագործակցության բաժնի պետ
Ա. Սանոյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ
Է. Նանյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության աշխատող
Ա. Ալմազյան -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա
Ս. Աբրահամյան -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան