ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2012 թվականի N 511-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Գ. Բաղիյանինը, Ա. Պետրոսյանինը, Գ. Քոչարյանինը, Ս. Սահակյանինը և Ն. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Հասմիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը, Մ. Աբելյանինը և Մ. Հայրապետյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. հունիսի 13-ի N 511-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի ՀանՐապետություն) ՄԵԿՆՈՂ` Հայաստանի Հանրապետության պատվիրակությԱն
Գ. Բաղիյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ (հայկական կողմի համանախագահ) |
Ա. Ղևոնդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար (2012 թ. հունիսի 5-9-ը) |
Ա. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ |
Գ. Քոչարյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Ս. Սահակյան |
- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2012 թ. հունիսի 5-9-ը) |
Ն. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ |
Ա. Հասմիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (2012 թ. հունիսի 5-9-ը) |
Մ. Աբելյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ (2012 թ. հունիսի 5-9-ը) |
Մ. Հայրապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի վարիչի պարտականությունները կատարող, խորհրդական (հանձնաժողովի քարտուղար) (2012 թ. հունիսի 5-9-ը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |