ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2012 թվականի N 385-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի մայիսի 9-12-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ե. Կիրակոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Ա. Ստեփանյանինը և Ա. Վարդապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Սուջյանինը, Ա. Հարությունյանինը և Հ. Պետրոսյանինը՝ համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 28-ի N 385-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-12-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ե. Կիրակոսյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) | |
Ա. Հարությունյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ | |
Վ. Դեմիրճյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ | |
Կ. Սուջյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ | |
Ա. Ստեփանյան |
- ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ (համաձայնությամբ) | |
Հ. Պետրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ | |
Ա. Վարդապետյան |
- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |