Գլխավոր տեղեկություն
Номер
N 385-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
28.04.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.04.2012
Дата вступления в силу
29.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2012 թվականի N 385-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի մայիսի 9-12-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ե. Կիրակոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Ա. Ստեփանյանինը և Ա. Վարդապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կ. Սուջյանինը, Ա. Հարությունյանինը և Հ. Պետրոսյանինը՝ համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 28-ի N 385-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-12-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ե. Կիրակոսյան   

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   
Ա. Հարությունյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ

   
Վ. Դեմիրճյան  

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

   
Կ. Սուջյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ

   
Ա. Ստեփանյան  

- ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ (համաձայնությամբ)

   
Հ. Պետրոսյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ

   
Ա. Վարդապետյան  

- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան