ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2012 թվականի N 80-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 83,8 քառ. մետր մակերեսով տարածքը, որի սկզբնական արժեքը կազմում է 194027 դրամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու, տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 20-ի N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի N 561-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 640-Ա որոշման N 3 հավելվածի 1-ին տողը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել 2009 թվականի սեպտեմբերի 22-ի N 64/009 պայմանագիրը և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվող պայմանագրում ընդգրկել դրույթ` համաձայն որի պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պարտավոր է կնքել Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 83.8 քառ. մետր մակերեսով տարածքի սպասարկման պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |