ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 փետրվարի 2012 թվականի N 122-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 780-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու նպատակով կառուցված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի, 1-ին թաղամասի N 4/1 հասցեում գտնվող` 48342184 դրամ հաշվեկշռային արժեքով, 36,61 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966379, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Թբիլիսյան խճուղի, 1-ին թաղամասի N 5/1 հասցեում գտնվող` 47355801 դրամ հաշվեկշռային արժեքով, 36,02 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966382, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Կամոյի փողոցի N 75/1 հասցեում գտնվող` 70101638 դրամ հաշվեկշռային արժեքով, 77,27 քառ. մետր մակերեսով և 0,0162 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966380, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Շահինյան փողոցի N 4/1 հասցեում գտնվող` 27130721 դրամ հաշվեկշռային արժեքով, 39,75 քառ. մետր մակերեսով և 0.0056 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966381, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին) կաթսայատները` իրենց սարքավորումներով և արտաքին ջերմոցանցերով (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու մասին» N 780-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|