ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 380-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, ինչպես նաև Երևան քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 380-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային |
Անվանումը |
|||||||
Երևան քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում | ||||||||
1157 |
ԾՏ05 |
Նկարագրությունը | ||||||
Երևան քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում |
||||||||
Շահառուների քանակը |
Մշակված չէ |
|||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
1,000,000.0 |
1,000,000.0 |
1,000,000.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը` մեկանգամյա |
||||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը` նոր աշխատատեղերի ստեղծում, հողերի արդյունավետ օգտագործում, գույքահարկի և հողի հարկի մասով տեղական բյուջեի լրացուցիչ եկամուտների ապահովում, բուսաբուծական արտադրանքի շուրջտարյա արտադրություն, արտահանման բավարար քանակությունների ստեղծում Ծրագիրը կնպաստի Երևան քաղաքում ջերմատների կառուցման և զարգացման ներդրումային ծրագրի իրականացմանը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |