ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2003 թվականի թիվ 15
քաղ. Երևան
«ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԻ ՍԱԿԱԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ 24.06.97 Թ. N 5/2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 19-րդ կետով և ի փոփոխումն Նոր Նորք համայնքի ավագանու 24.06.97 թ. N 5/2 որոշման` 1-ին կետը վերախմբագրել հետևյալ կերպ`
Երևանի Նոր Նորք համայնքի ավագանին որոշում է`
1. 1997 թ. հուլիսի 1-ից Նոր Նորք համայնքում բնակչության կենցաղային աղբահանության վարձի սակագինը ամսական մեկ շնչի հաշվով, ներառյալ աղբահանությունն իրականացնող «Սան. մաքրում և ճանապարհների շահագործում» փակ բաժնետիրական ընկերության կողմից վճարվող ավելացված արժեքի հարկը հաստատել 100 դրամ:
Թաղապետ` |
Դ. Պետրոսյան |