ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 355-Ա
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
2011 թվականի հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) 2-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին ամրացված 3 հեկտար հողատարածքը՝ 495.9 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի և շինությունների, ինչպես նաև 14.8 քառ. մետր մակերեսով ջրավազանի, 9.8 քառ. մետր, 7.7 քառ. մետր, 20.0 քառ. մետր և 7.5 քառ. մետր մակերեսներով 4 շվաքարանների, ինչպես նաև 160 գծամետր ճանապարհի հետ միասին (Արզական, Հայաստանի Հանրապետության կառավարության «Աղվերան» հանգստի բազա) սեփականության իրավունքով անհատույց օտարել Ռուսաստանի Դաշնությանը:
2. Գյումրի քաղաքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության տեղակայման նպատակով՝
1) 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել 906.500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 5111 «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ քաղաքացի Լյովա Սարիբեկի Գաբոյանի հետ (հասցեն` քաղ. Գյումրի, Անի թաղամաս, 13-րդ փող., շենք 6, բն. 5, անձնագիր` AG0664562) կնքել համապատասխան պայմանագիր վերջինիս պատկանող` Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի N 5 հասցեում գտնվող շենքերի և շինությունների համալիրը (1292.61 քառ. մ), ինչպես նաև 1628.26 քառ. մետր հողամասը գնելու մասին։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի տեղակայման և Ռուսաստանի Դաշնության դեսպանի նստավայր կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց օտարել՝
1) Գրիգոր Լուսավորչի փողոցի 13ա հասցեում գտվող՝ 158 քառ. մետր մակերեսով հողատարածքը.
2) 1.0 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ Երևանի Աջափնյակ թաղամասում, Աշտարակ-Երևան խճուղու և Վահագնի թաղամասի հարևանությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո և սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացից հետո կնքել սույն որոշման 1-3–րդ կետերում նշված գույքը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց օտարելու վերաբերյալ համապատասխան պայմանագիր (պայմանագրեր)։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝
1) իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման դեպքում, 3-րդ կետում նշված գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
2) սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրի (պայմանագրերի), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 599-Ա որոշմամբ՝ նշված գույքի օտարման մասին պայմանագրի կնքումից հետո իրականացնել օտարվող գույքի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության սեփականության իրավունքի պետական գրանցումը.
3) ներկայացնել առաջարկություններ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված՝ պետական գրանցման համար պետական տուրքի և այլ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 30 Երևան |