«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010143
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մարտի 2010 թ. |
թիվ 53-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 24.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվը բաղկացած է երկու տարրերից՝ արտարժութային դիրք և ըստ առանձին արտարժույթների դիրք:
Արտարժութային դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 10 տոկոս: Ընդ որում, արտարժութային դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ արտարժութային համախառն դիրքը:
Ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 7 տոկոս: Ընդ որում, ըստ առանձին արտարժույթների յուրաքանչյուր արտարժույթի դիրքը 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը ներառյալ իրենից ներկայացնում է յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքը, իսկ 2010 թվականի օգոստոսի 1-ից՝ յուրաքանչյուր արտարժույթի բաց դիրքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի ապրիլի 14-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|