«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12114112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 դեկտեմբերի 2013 թ. N 16-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 դեկտեմբերի 2013 թ. N 79-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
Հրամայում ենք`
1. Հաստատել առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ առողջապահության նախարար
Դ. Դումանյան |
Հավելված Հաստատված է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 16-Ն և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 79-Ն համատեղ հրամանով |
Վարչական Հսկողության Հարցաշար
Առողջապահության բնագավառ
1. Գործառույթը` կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը։
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշում:
Դրույթների անվանումը |
Պահպան-ված է |
Թերի է պահպանված |
Պահպան-ված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Առկա է աղբահանության սխեման և ժամանակացույցը, 2. ապահովված են սպառման թափոնների հեռացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաճախականությունը` առնվազն երեք օրը մեկ անգամ, 3. +50 C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամեն օր հաճախականությունը: |
||||||
4. Աղբախցերը ապահովված են ամուր փակվող դռներով, 5. ունեն սողնակ, 6. աղբախցի դռան ստորին մասը և շեմքերը պատված են թիթեղով։ |
||||||
7. Ապահովված է աղբախցեր կրծողների և միջատների ներթափանցումը` հատակների անցքերը և բացվածքները ամրակցված են: |
3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ (այսուհետ՝ ՏԻՄ Օրենք) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը։
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրաման:
Դրույթների անվանումը |
Պահպան-ված է |
Թերի է պահպան-ված |
Պահպան-ված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Առկա են աղբահանության սխեմաները, համաձայն որոնց իրականացնում են ոչ վնասակար թափոնների հավաքումը՝ սպառման թափոնների փոխադրումը (աղբահանությունը): |
||||||
2. Առկա են կոնտեյներների կափարիչները, որոնք՝ 1) պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը, կամ ծածկագիրը, 2) ունեն մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ: |
||||||
3. Կոնտեյներները տեղադրված են բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15 մ և ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա։ |
||||||
4. Կոնտեյներները տեղադրված են ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա` պուրակներում, զբոսայգիներում` մարդկանց զանգվածային կուտակման վայրերից: |
||||||
5. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքի աղբը տեղափոխված է: |
||||||
6. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքը մաքրված է: |
||||||
7. Աղբահանության ժամանակ աղբակույտերը և տերևակույտերը այրված չեն: |
||||||
8. Աղբահավաք կոնտեյներները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ)։ |
||||||
9. Աղբանոթները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ): |
||||||
10. Բազմաբնակարան շենքերի աղբամուղի խողովակի ամբողջականությունը ապահովված է՝ 1) չկան ճաքեր և անցքեր, 2) միջհարկային տարածքներում բացվածքները ունեն հերմետիկ փակվող կափարիչներ: |
||||||
11. Աղբահավաք խցի մուտքը մեկուսացված է բնակելի շենքի մուտքից, խցի դռները հերմետիկ են: |
||||||
12. Աղբահավաք խցի ներքին մակերեսները ունեն մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող մակերեսներ` հարթ են, բարեկարգ, ամբողջական: |
||||||
13. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացված են (առնվազն երկու օրը մեկ անգամ): |
||||||
14. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինսեկցիայի ու դեռատիզացիայի աշխատանքներն իրականացված են (առնվազն երեք ամիսը մեկ անգամ): |
||||||
15. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների` նկուղային հարկի ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ցանցերի շահագործումը սարքին վիճակում են (բացառվում է խմելու ջրի և կոյուղաջրերի արտահոսքը և ջրակուտակումները): |
||||||
16. Փողոցները, ճանապարհները, հրապարակները, զբոսայգիները, պուրակները ենթարկված են սանիտարական մաքրման։ |
||||||
17. Ամռան ամիսներին փողոցները ենթարկված են ջրման: |
||||||
18. Բնակավայրերը պահված են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղբից, կենցաղային ավելորդ իրերից, փոշու կուտակումներից զերծ: |
||||||
19. Ձմռանը փողոցների, ճանապարհների հետիոտնի համար նախատեսված և երթևեկելի մասերը, հրապարակների, զբոսայգիների հետիոտնի մասերը մաքրված են ձյունից և սառույցից: |
||||||
20. Աղբատար փոխադրամիջոցների հետ առկա են. 1) փակ թափքեր, 2) աղբաջրերը հավաքող համակարգ, 3) կողքից կամ հետնամասում կոնտեյներները բեռնող հիդրավլիկ սարք, 4) կոնտեյներները լվանալու համակարգ: |
5. Գործառույթը` կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը, աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը։
6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 25 դեկտեմբերի 2002 թ. թիվ 876 հրամանով հաստատված սանիտարական կանոններ և նորմեր:
Դրույթների անվանումը |
Պահպան-ված է |
Թերի է պահպան-ված |
Պահպան-ված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
Ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների վերացման ուղղությամբ ձեռնարկած և իրականացված են անհապաղ միջոցներ։ |
||||||
Ջրամատակարարման բաշխիչ ցանցերում առկա է խմելու ջրի արտադրական հսկողության իրականացում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված (մանրէաբանական ցուցանիշներով սահմանված հաճախականությամբ): |
||||||
Մինչև ջուրը բաշխիչ ցանց մղելը առկա է խմելու ջրի մնացորդային քլորի պարունակության հսկողության իրականացում։ |
![loading...](/static/img/loader.gif)