Գլխավոր տեղեկություն
Номер
N 79-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Тип
Исходный акт (27.03.2014-12.11.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2014.03.17/5(484).1 Հոդ.87.6
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.12.2013
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.12.2013
Дата вступления в силу
27.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114112

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 դեկտեմբերի 2013 թ.     N 16-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

10 դեկտեմբերի 2013 թ.    N 79-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

Հրամայում ենք`

 

1. Հաստատել առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման

նախարար

 

Ա. Գևորգյան

ՀՀ առողջապահության

նախարար

 

 

Դ. Դումանյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 19-ի

թիվ 16-Ն

և ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 10-ի

թիվ 79-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական Հսկողության Հարցաշար

Առողջապահության բնագավառ

 

1. Գործառույթը` կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպան-ված է

Թերի է պահպանված

Պահպան-ված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Առկա է աղբահանության սխեման և ժամանակացույցը,

2. ապահովված են սպառման թափոնների հեռացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաճախականությունը` առնվազն երեք օրը մեկ անգամ,

3. +50 C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամեն օր հաճախականությունը:

           

4. Աղբախցերը ապահովված են ամուր փակվող դռներով,

5. ունեն սողնակ,

6. աղբախցի դռան ստորին մասը և շեմքերը պատված են թիթեղով։

           

7. Ապահովված է աղբախցեր կրծողների և միջատների ներթափանցումը` հատակների անցքերը և բացվածքները ամրակցված են:

           

 

3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ (այսուհետ՝ ՏԻՄ Օրենք) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը։

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրաման:

 

Դրույթների անվանումը

Պահպան-ված է

Թերի է պահպան-ված

Պահպան-ված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություն-ներ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Առկա են աղբահանության սխեմաները, համաձայն որոնց իրականացնում են ոչ վնասակար թափոնների հավաքումը՝ սպառման թափոնների փոխադրումը (աղբահանությունը):

           

2. Առկա են կոնտեյներների կափարիչները, որոնք՝

1) պարունակում են աղբահանության ընկերության հասցեն կամ անվանումը, կամ ծածկագիրը,

2) ունեն մաքրման և ախտահանման ենթակա հարթ մակերեսներ:

           

3. Կոնտեյներները տեղադրված են բնակելի

և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15 մ և ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա։

           

4. Կոնտեյներները տեղադրված են ոչ պակաս, քան 50 մ հեռավորության վրա` պուրակներում, զբոսայգիներում` մարդկանց զանգվածային կուտակման վայրերից:

           

5. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքի աղբը տեղափոխված է:

           

6. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքը մաքրված է:

           

7. Աղբահանության ժամանակ աղբակույտերը և տերևակույտերը այրված չեն:

           

8. Աղբահավաք կոնտեյներները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ)։

           

9. Աղբանոթները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ):

           

10. Բազմաբնակարան շենքերի աղբամուղի խողովակի ամբողջականությունը ապահովված է՝

1) չկան ճաքեր և անցքեր,

2) միջհարկային տարածքներում բացվածքները ունեն հերմետիկ փակվող կափարիչներ:

           

11. Աղբահավաք խցի մուտքը մեկուսացված է բնակելի շենքի մուտքից, խցի դռները հերմետիկ են:

           

12. Աղբահավաք խցի ներքին մակերեսները ունեն մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող մակերեսներ` հարթ են, բարեկարգ, ամբողջական:

           

13. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացված են (առնվազն երկու օրը մեկ անգամ):

           

14. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինսեկցիայի ու դեռատիզացիայի աշխատանքներն իրականացված են (առնվազն երեք ամիսը մեկ անգամ):

           

15. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների` նկուղային հարկի ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ցանցերի շահագործումը սարքին վիճակում են (բացառվում է խմելու ջրի և կոյուղաջրերի արտահոսքը և ջրակուտակումները):

           

16. Փողոցները, ճանապարհները, հրապարակները, զբոսայգիները, պուրակները ենթարկված են սանիտարական մաքրման։

           

17. Ամռան ամիսներին փողոցները ենթարկված են ջրման:

           

18. Բնակավայրերը պահված են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղբից, կենցաղային ավելորդ իրերից, փոշու կուտակումներից զերծ:

           

19. Ձմռանը փողոցների, ճանապարհների հետիոտնի համար նախատեսված և երթևեկելի մասերը, հրապարակների, զբոսայգիների հետիոտնի մասերը մաքրված են ձյունից և սառույցից:

           

20. Աղբատար փոխադրամիջոցների հետ առկա են.

1) փակ թափքեր,

2) աղբաջրերը հավաքող համակարգ,

3) կողքից կամ հետնամասում կոնտեյներները բեռնող հիդրավլիկ սարք,

4) կոնտեյներները լվանալու համակարգ:

           

 

5. Գործառույթը` կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը, աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը։

6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 25 դեկտեմբերի 2002 թ. թիվ 876 հրամանով հաստատված սանիտարական կանոններ և նորմեր:

 

Դրույթների անվանումը

Պահպան-ված է

Թերի է պահպան-ված

Պահպան-ված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Ջրամատակարարման համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների վերացման ուղղությամբ ձեռնարկած և իրականացված են անհապաղ միջոցներ։

           

Ջրամատակարարման բաշխիչ ցանցերում առկա է խմելու ջրի արտադրական հսկողության իրականացում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված (մանրէաբանական ցուցանիշներով սահմանված հաճախականությամբ):

           

Մինչև ջուրը բաշխիչ ցանց մղելը առկա է խմելու ջրի մնացորդային քլորի պարունակության հսկողության իրականացում։

           

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.08.2015, N 47-Ն 12.11.2015, N 79-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան