ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2011 թվականի N 1187-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2011 թվականի դեկտեմբերի 8-10-ը, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2011 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական 52-րդ նիստին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարարության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար:
2. Ա. Գևորգյանի, Վ. Տերտերյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|